«Մեր բակը 25 տարի անց» ֆիլմի պրեմիերան, կարմիր գորգը, միջոցառման հայտնի հյուրերն ու դերասանների հույզերը (վիդեո)
Նույն Լալան, Աշոտը եւ Հրանտը, բայց` այլ ժամանակշրջան ու իրականություն. 25 տարի անց «Մեր բակը» վերադարձել է նոր պատմությամբ, նոր հերոսներով, նոր թեմաներով ու արահատություններով, որոնք, միգուցե, հիշվեն տարիներ անց, ինչպես տեղի ունեցավ սիրված ֆիլմի նախորդ երեք մասերի դեպքում:
«Մեր բակը 25 տարի անց» Ֆիլմի պրեմիերան կայացավ այսօր՝ նոյեմբերի 4-ին, «Մոսկվա» կինոթատրոնում: Ռեժիսոր Արշո Հարությունյանի ֆիլմում հին բակի նոր սյուժեն ծավալվում է հայտնի հերոսների հերթական գաղափարի շուրջ, որն իրակաացնելը, կարծես, թանկ է նստում նրանց վրա: Թե ինչ մտահաղացում ունեն Լալան, Հրանտն ու Աշոտը, ինչ է պետք նրանց դա իրագործելու համար, եւ ինչ կապ ունեն պատմության հետ Արուսը, Պոնչն ու հայերեն խոսող չինացի Ֆընգը, կիմանաք ֆիլմը դիտելիս, իսկ մինչ այդ բացահայտենք պրեմիերայի հետաքրքիր դրվագները:
Պրեմիերային հուզված էին բոլորը՝ ավագ հերոսերը՝ միավորման ու սիրված նախագծի շարունակության, նոր դերասանները՝ հայտնի ու սիրված գործընկերների կողքին իրենց մանկության ֆիլմում լինելու առթիվ: Իր հույզերը չկարողացավ թաքցնել նաեւ ռեժիսոր Արշո Հարությունյանը:
Մանրամասն՝ այստեղ




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...