COVID-19-ի դեմ պատվաստանյութերից որն է ամենաարդյունավետը
A1News.am-Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից տեղեկացնում են․ ԱՄՆ Սննդի և դեղերի գործակալության կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն ստացած COVID-19-ի դեմ պատվաստանյութերից ամենաարդյունավետը Մոդեռնան է «Մոդեռնա», «Պֆայզեր» և «Յանսեն» պատվաստանյութերի՝ COVID-19-ի հետևանքով հսպիտալացումները կանխարգելելու արդյունավետությունը գնահատելու համար, ԱՄՆ-ի CDC-ն գործընկերների հետ համատեղ 2021թ. մարտի 11-ից մինչև օգոստոսի 15-ը ԱՄՆ 18 նահանգների 21 հիվանդանոցում հոսպիտալացված 18 տարեկան և բարձր տարիքի 3689 անձանց շրջանում իրականացրել է դեպք-հսկողություն հետազոտություն։
ԱՄՆ 21 հիվանդանոցում իրականացված հետազոտությունների արդյունքների համաձայն՝ «Մոդեռնա» և «Պֆայզեր» ՌՆԹ պատվաստանյութերի երկու դեղաչափանոց սխեմաներն ապահովում են COVID-19-ով պայմանավորված հոսպիտալացումների կանխարգելման բարձր արդյունավետություն՝ համապատասխանաբար կազմելով 93% և 88%, իսկ «Յանսեն» պատվաստանյութի արդյունավետությունը՝ 71%
Չնայած տվյալները վկայում են պատվաստանյութի կողմից պաշտպանվածության մակարդակների որոշակի տատանումների մասին, այնուամենայնիվ, Սննդի և դեղերի գործակալության կողմից հաստատված COVID-19-ի դեմ պատվաստանյութերը զգալի պաշտպանություն են ապահովում COVID-19-ի հետևանքով հոսպիտալացումից:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին