«10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում կտնկվի ևս 250,000 ծառ
Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Երևանի անտառպետության և «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածքում մասնակցել է «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում կազմակերպված աշնանային համապետական ծառատունկին։
Շրջակա միջավայրի նախարարության կենտրոնական ապարատի և ենթակա ստորաբաժանումների աշխատակիցները Երևանի անտառպետության տարածքում տնկել են մոտ 1000 տնկի, հիմնականում հացենի։
Ծառատունկի այս փուլում կտնկվի 250.000 տնկի:
Վերլուծելով գարնանային ծառատունկի արդյունքներն, այս անգամ ընտրվել է հիմնականում փակ արմատային համակարգով տնկանյութ, որն ունի 80-90% կպչողունակություն։
Համապետական ծառատունկին մասնակցության հայտ էին ներկայացրել մի շարք կազմակերպություններ, և այսօր հարյուրավոր քաղաքացիներ իրենց մասնակցությունն են բերել ծառատունկին։Վստահ կարող ենք ասել, որ մոտենում ենք «10 մլն ծառ» նախաձեռնության առաջին 1 միլիոնին։
Համազգային այս նախաձեռնությամբ Շրջակա միջավայրի նախարարությունը ցանկություն ունի ներազդել հասարակության վարքին և ամեն հաջորդ անգամ ընդգրկել Հայաստանի կանաչ ապագայով մտահոգ քաղաքացիների մասնակցության ավելի լայն շրջանակ։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին