Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»
Այսօր Սուրբ առաքյալներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրն էՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Ուժեղ Հայաստանը» միջազգային և խորհրդարանական հարթակներում շարունակել է պայքարը՝ ընդդեմ ալիևյան սահմանադրությանԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը ՏԻՄ ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման վերաբերյալԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՈՉ են ասում ալիևյան սահմանադրությանըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԽայտառակ վիճակ է ՀԷՑ-ում. ունենք հոսանքազրկումների 65 տոկոսանոց աճ․ ԿարապետյանԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՍամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր ապօրինի զրկված է ազատությունից․ Արամ ՎարդևանյանՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականում
Հասարակություն

Բանակցություններից հետո մեր զորքը հետ է քաշվել, մեր տեխնիկան, բենզինն ու մեքենաներն են վերցրել. Ազատամարտիկը մանրամասներ է հայտնում

 

 

A1News.am-«Մոտավորապես 2 կմ-ի չափով առաջխաղացում ունեն։ Դա Սիսիանի «պալիգոններից» վերև է ընկնում։ Ներքևում Նորավան գյուղն է, հետո՝ Սիսիանը». 

 

Երեկ ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով բանակցություններն ապարդյուն էին, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել չորս մարտական դիրքերից: Ազատամարտիկ Եփրեմ Մարգարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում անդրադարձել է սահմանի արևելյան հատվածում տեղի ունեցած միջադեպին։ Ադրբեջանի զինված ուժերը՝ տասնյակ զինծառայողներով մոտեցել են հայ դիրքապահներին, նրանց հեռանալու պահանջ ներկայացրել։ Հայ զինծառայողները կրակ չեն բացել։ Արդյունքում հակառակորդի ուժերին հաջողվել է դուրս մղել հայ զինծառայողներին՝ զբաղեցրած չորս դիրքերից, որոնք գտնվում էին ՀՀ տարածքում

 

Մարգարյանն այդ հատվածում մարտական հերթապահություն նախկինում իրականացրել է, ասում է՝ ադրբեջանցիներն անգամ գլուխները չէր բարձրացնում։ 10 րոպեն լրիվ բավարար էր՝ նրանց կոտորելու համար։ Հիմա զարմացած է՝ ինչպե՞ս է ստացվել նրանց առաջխաղացումը։

«Զինված մարդուն իր նման զինված մեկը գալիս ու տշելով հանում է դուրս։ Ով էր պատկերացնում, որ էդ դիրքերը իրենք կմտնեին։ Իրենք եկել են ու ասել՝ «հավաքվեք ու գնացեք այստեղից»։ Թուրքը գալիս էր՝ իմանալով ինչու է գալիս։ Առաջինը եղել է «ատպոռ» մեր զինվորների կողմից։ Վստահ եմ, որ զինվորները զեկուցել են վերադաս հրամանատարությանը, իսկ վերադաս հրամանատարությունը իրենից վերադասին, վերջիններս էլ իրենց վերադասին։ Հրամանը եղել է՝ չկրակել։ Տեղանքը այնպիսինն է, որ չես կարող առաջ գալը չտեսնել, դա ընկնում է Սիսիանի «Պալիգոններից» վերև»։

Պաշտպանական գերատեսչությունը դեռ նախօրեին հաղորդել էր, թե տարածքում փորձել են առաջխաղացում ապահովել, ապա սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հայ դիրքապահները կանխել են հակառակորդի փորձերը՝ դիրքավորվել այդ տարածքում։ Ապա ավելի ուշ՝ սկսվել են բանակցությունները։ Մարգարյանը նշեց, որ ավարտը ցավոտ էր՝ ադրբեջանցիները ևս մեկ հայկական տարածք են վերահսկողության տակ վերցրել, ինչպես նաև հայկական տեխնիկան ու ռազմամթերքը։

«Բանակցություններն ընթացան, թուրքերը եկան, մեր երեք դիրքերը անարգել վերցրեցին, տարան նաև ռազմական տեխնիկան։ Արդյունքն էլ ցույց տվեց, որ թուրքերը մեզ դրել են լակոտի տեղ, մեր տեխնիկան էլ են վերցնում, մեր բենզինն էլ են վերցնում, մեքենաներն էլ, իսկ անձնակազմին էլ տշում լարում են։ Է՞, դա է բանակցությունների արդյունքները»։

Ազատամարտիկը վստահեցնում է՝ ուժին ուժով է պետք պատասխանել ու արձանագրում՝ «ժամանակին բանակ չծառայածին աղջիկ չէին տալիս, իսկ ժողովուրդը բանակ չծառայածներին տվեց երկիրը»։ Նա զարմանում է տեղի հրամանատարական կազմի վրա, թե ինչպես կարող են իրենց սենյակում նստած մնա՝ իմանալով, որ իրենց վստահված պաշտպանական գծում նման միջադեպ է եղել, իսկ իրենք ոչինչ չեն ձեռնարկել։

«Թող սպեցնազ ուղարկեին, թող մեզ՝ կամավորներիս զինեին, ասեին գնացեք հարցերը լուծեք։ 15 րոպե էր պետք։ Փոխհրաձգություն էին ուզում, կստանային։ Չեն ուզում, դրա համար էլ ամեն օր նման բաներ լսելուց չզարմանաք»։

Մարգարյանը հիշեց նաև այն օրերը, երբ դեռ մայիսին ՀՀ սուվերեն տարածք ադրբեջանցիները նոր էին ներխուժել։ Կամավորական հայտնի ջոկատներն էին մարտական հերթապահություն իրականացնում։ Այստեղ բարձր մարտական ծառայություն էր ընթանում։

 

Ադրբեջանցիները գիտեին՝ կամավորը հրամանի չի ենթարկվի, եթե հարձակվեն՝ պատասխան են ստանալու։ Կամավորներին շնորհակալություն հայտնեցին ու հանեցին այդ տարածքից, տեղանքում հետո հերթապահում էին ժամկետային և պայմանագրային զինծառայողներ։

Միջադեպի հետ կապված հիմա որևէ բացատրություններ չկա։ Ասում է, ադրբեջանական կողմը, մասնավորապես մամուլը, ներկայացնում է, թե հայ զինծառայողներին «ծեծել» են, վերջիններս էլ «փախել» են դիրքերից։

«Դա առանց ինչ որ բանի չի լինում։ Ո՞նց կարող է մարդը, բոլորը հենակետերը զենքով ու զինամթերքով ապահոված լինեն ու նման բան լինի։ Երկրի անվտանգության հարցում մեղավոր են բոլորը, որոնք թուրքի բերանը լեզու են դնում։ Հասկանում եմ՝ ամեն ինչ անում են, խուսափելու պատերազմից։ Համաձայն եմ, մենք դեռ պատրաստ չենք, բայց թուրքը զինվորին ծեծելով հանի դիրքի՞ց ու աշխարհին դա ցույց տա, հայի անունը հավասարվում է զրոյի։ Եթե մենք չենք ուզում մեզ պահել, ո՞ր մի երկրի աչքին մենք պետք է լավը լինենք»,- վրդովված ասել է ազատամարտիկը։

Մարգարյանը վստահեցնում է, որ վերին օղակներին տեղյակ չպահելով ինքնուրույն որոշումներ չեն կայացնում։

Անդրադառնալով տեղեկությանը, որ միջադեպից հետո հրաժարական է ներկայացրել պաշտպանության նախարարը ու նշանակվել անփորձ, նախկին ՏԿԵ նախարար ու փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը՝Մարգարյանը նշեց, որ նշանակումն անիմաստ ու ձևական է։

«Սուրեն Պապիկյանը ընդհանրապես կապ չունի բանակի ու բանակաշինության հետ։ Ո՞ր մի օղակում է հաջողություններով փայլատակել, որ մի հատ էլ երկրի պաշտպանության հարցերով զբաղվի։ Ի՞նչ է հասկանում։ Եթե պետք է ֆիգուր լինի, իրեն էլի խորհուրդ են տալու գենշտաբի զինվորականները, ինչո՞ւ այդ զինվորականներին չեն դնում»։

Մարգարյանը հավելեց, որ տվյալ զորամասի հրամանատարը, գումարտակի, վաշտի հրամանատարները, և ի վերջո անձնակազմը ծառայում է։ Արդյունքում տուժում է միայն հայ զինվորը, ով վախեցած է, թե նահանջի համար հնարավոր է պատասխանատվության ենթարկվի։

«Բոլորը երդմնախախտներ են։ Սրա արդյունքում ազգը քաղում է այն, ինչին արժանի է։ Հայ զինվորի մարտական ոգին ոչ մի տեղ չի բարձրացվում։ Բանակն ունի անձնակազմի գծով տեղակալ, որը պարտավոր է բարձրացնել զինվորի մարտական ու բարոյահոգեբանական վիճակը։ Մեր զինվորի հոգեբանական վիճակը հավասար է զրոյի, ֆոտոներ ու ստեր մատուցելով չէ»,- հավելել է ազատամարտիկը։