Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Նոյեմբերի 13-ին, ժամը 15.20-ին, Երևանի Էրեբունու փողոցում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 13-ին, ժամը 13.00-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Մ. Մելքոնյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «ՎԱԶ-21070» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև «Նիսանը» բախվել է «Ֆոլքսվագեն» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաների. «Ֆոլքսվագենի» 52-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 13-ին, ժամը 21.00-ին, Երևանի Սեբաստիայի և Միքայելյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 13-ին, ժամը 18.30-ին, Երևանի Գյուլիքեւխվյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 13-ին, ժամը 16.45-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 27-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան Տեանա» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաները. «Նիսան Տեանայի» 40-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 13-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոցում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի. «Օպելի» 40-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 13-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Գետափ-Մարտունի ճանապարհի 16.2-րդ կմ-ին իրար են բախվել «ՀՈՎՈ Սինոթրակ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ը այրվել է, իսկ 35-ամյա վարորդը և հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 14-ին, ժամը 02.45-ին, Երևանի Նալբանդյան և Խանջյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 14-ին, ժամը 23.38-ին, Երևանի Աճառյան փողոցում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 35-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 14-ին, ժամը 21.50-ի սահմաններում, Արարատի մարզի Դիմիտրով գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-21074» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 14-ին, ժամը 01.50-ի սահմաններում, Արմավիրի մարզի Փարաքար գյուղում իրար են բախվել «ԲՄՎ» և «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 14-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղ տանող ճանապարհին «Աուդի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, ընկել հարակից դաշտը և կողաշրջվել. 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 14-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Երևանյան-Հանրապետության-Սևանի փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 14-ին, ժամը 20.10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Հաճընի կամրջի վրա իրար են բախվել «Աուդի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Աուդիի» 29-ամյա վարորդը և 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 14-ին, ժամը 06.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Զովունի գյուղում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 14-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Կապան-Արփիկ ճանապարհին «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան բախվել է հողաթմբին. 64-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 14-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 176-րդ կմ-ին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)