Գիտնականները գնահատել են հայտնի դեղամիջոցի արդյունավետությունը COVID-19-ի դեմ
Կլինիկական փորձարկումների երրորդ փուլի ընթացքում Avigan-ն արդյունավետ չէր մեղմ եւ միջին ծանրության COVID-19-ի բուժման համար: Այս մասին ասվում է փորձարկումներն անցկացրած Appili ընկերության հայտարարության մեջ։
PRESECO-ի (PREventing SEvere COVID-19) կրկնակի կույր, պատահականացված կլինիկական փորձարկման երրորդ փուլին մասնակցել է 1231 կորոնավիրուսային վարակով հիվանդ Բրազիլիայից, Մեքսիկայից եւ Միացյալ Նահանգներից։ Նրանց բոլորին դրական ՊՇՌ թեստից ոչ ավելի, քան 72 ժամ անց առաջարկվել է ինքնուրույն դեղահաբերն ընդունել տանը՝ հետազոտողների հսկողության ներքո։
Fujifilm հոլդինգի կողմից մշակված պոպուլյար դեղամիջոցը վիճակագրորեն նշանակալի արդյունավետություն չի ցուցաբերել գնահատման հիմնական չափանիշի՝ մինչեւ կայուն կլինիկական վերականգնումը ժամանակի առումով:
«Չնայած հիասթափված ենք PRESECO-ի ուսումնասիրության արդյունքներից` մենք շարունակում ենք վստահ լինել, որ անվտանգ եւ արդյունավետ հակավիրուսային հաբերը կարեւոր են COVID-19-ի դեմ պայքարող հիվանդների համար։ Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլոր հիվանդներին, ովքեր մասնակցել են [հետազոտությանը] եւ հուսով ենք, որ մեր ուսումնասիրության արդյունքում ստացված տեղեկատվությունը կօգնի COVID-19-ի բուժման ավելի արդյունավետ տարբերակների գիտական հետազոտություններին»,- ասել է Appili-ի տնօրեն Արման Բալբոնին:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին