Դիրքերից մեկի հետ կապը կորել է․ ծնողը տեսանյութում ճանաչել է իր որդուն
Factor.am-ի տեղեկություններով՝ հայկական և ադրբեջանական կողմերի միջև հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ընթացող տեղային մարտերի ընթացքում գերեվարված հայ զինծառայողներից մեկին նրա ծնողները ճանաչել են համացանցում շրջանառվող տեսանյութից։ Ընտանիքը հայտնել է, որ զինվորը ծառայում էր N զորամասում, բայց վերջին օրերին նրան տեղափոխել են Սյունիք։ ՊՆ մեր աղբյուրները հայտնում են, որ հայ- ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի հայկական դիրքերից մեկի հետ կապը կորել է։ Նշենք, որ, ըստ ՊՆ հաղորդագրության, ժամը 14։30-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։
Ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Հայկական կողմից իրականացվում են համարժեք գործողություններ։ Իրադրությունը վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից: Ավելի վաղ armtimes.com-ը հաղորդել է, որ հայկական կողմից կա 10 զոհ եւ վիրավորներ, 6 զինվոր գերեւարվել է։ Մեր ունեցած տեղեկությունները պաշտոնական խողովակներից ճշտելու բոլոր փորձերն ապարդյուն են անցնում․ ՊՆ-ն ու ԳՇ-ն մեր զանգերն անպատասխան են թողնում։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին