Սյունիքի մարզպետի որդու կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը դատարանը մերժել է
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու` Կարեն Պողոսյանի կալանավորման ժամկետը չի երկարացվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:
«Քննչական կոմիտեի կողմից Կարեն Պողոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել, բայց դատարանն այն չի բավարարել»,- հայտնեց Թադևոսյանը:
2021թ․ հուլիսի 14-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Գետափնյա և Գարեգին Նժդեհի փողոցների հատման խաչմերուկում կրակոցներ են հնչել, որի հետևանքով երկու անձ տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Կարեն Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք կրելու հոդվածներով, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Շուրջ երկու ամիս հետախուզման մեջ գտնվելուց հետո մարզպետի որդին ինքնակամ ներկայացել է Քննչական կոմիտե, ապա սեպտեմբերի 24-ին՝ կալանավորվել:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին