Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր Կամենդատյան
Հասարակություն

Ողբերգական դեպք Տավուշի մարզում. երկհարկանի շենքի պատշգամբի փլուզման հետևանքով 8 հոգի տեղափոխվել է հիվանդանոց. նրանցից 3-ամյա աղջնակը ճանապարհին մահացել է.

Այսօր՝ նոյեմբերի 21-ին,  ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում  Արտակարգ իրավիճակների նախարարության  փրկարար ծառայության  911  ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ  է ստացվել, որ  Նոյեմերյանի տարածաշրջանի «Հաղթանակ» բնակավայրի  5-րդ փողոցի տներից մեկում փլուզում է տեղի ունեցել և կան տուժածներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 64 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Ժամանել է նաև ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը: Դեպքի վայրից 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան»  բժշկական կենտրոն: Նրանցից 3-ամյա աղջնակը, ում անունը Անգելինա է, ճանապարհին մահացել է: Այս պահին դեպքի վայրում ծառայություն են կատարում Նոյեմբերյանի ոստիկանության բաժնի ծառայողները: Տեղում աշխատում է նաև հետաքննական բաժանմունքի հետաքննիչը: Գ. Շամշյանի տեղեկութուններով՝մահացածն ու վիրավորները երեխաներ են, ովքեր նշված փողոցի 12-րդ երկահարկանի տան պատշգամբում խաղալիս են եղել, երբ այն փլուզվել է:  Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված շենքը կուռուցված է եղել Խորհրդային տարիներին և օգտագործվել է որպես հանրակացարան, իսկ վիրավորների մեջ մեծ թիվ են կազմում երեխաները:   Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները, ինչպես նաև մահացածի և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ Տավուշի մարզի դատախազի հանձնարարականով դեպքի վայր է  ժամանել Հայաստանի քննչական կոմտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննչական խումբը, որտեղ էլ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
17:00 ****  Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը՝ 3-ամյա Անգելինա Օ.-ն էր: Վիրավորներն  են՝ 63-ամյա Էլմիրա Խաչիկյանը, 26-ամյա Անի Այվազյանը, 70-ամյա Գրիգորի Այվազյանը,  48-ամյա Անժելա Դոնականյանը,  60-ամյա Անժելա Օսիպյանը,  36-ամյա Ժասմինա  Օսիպյանը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: