Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ Դանիելյան Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»
«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է ԱլիևինՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանԱկնհայտ է Զվարթնոց օդանավակայանի ուղևորահոսքի աճի դինամիկան, ինչը ենթադրում է, որ եթե աճի այս տեմպերը շարունակվեցին, շուտով երկու ժամ հերթերում սպասելուն երանի ենք տալու. Ա. ԿոստանյանԴիմորդները չեն կարողանում հաղթահարել համալսարանի անցողիկ շեմը դպրոցական գիտելիքներով. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանը ամենօրյա քայլերով քանդում է ընդդիմությունը. Արեգ ՍավգուլյանԿա՞ն արդյոք Հայաստանում 88-ից հետո Ադրբեջանից տեղահանված հայեր, ովքեր շարունակում են պահպանել փախստականի կարգավիճակը. Աննա Կոստանյան«Հայ վիրտոզներ» կրթական ծրագրի մասնակիցները` եվրոպական հեղինակավոր բեմերումՊարզվում է՝ խորհրդարանական ընդդիմությունը միայն 600 միլիոն դրամ պարգևավճար է ստացել. Էդմոն ՄարուքյանՆավթի դարաշրջանը ավարտվում է. Նարեկ ԿարապետյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր վախճանը. Աննա Կոստանյան«Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ինՔննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ ԴանիելյանԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. Գագիկ Ծառուկյան Քաջարանի հանքավայրի փոշեճնշիչ թնդանոթները` գործողության մեջԱվետիք Չալաբյանի ուղերրձը «Արմավիր» ՔԿՀ-իցՆարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված էՄեր երկրում ազատության և իրական խաղաղության համար պայքարող մարդիկ, ցավոք սրտի, հալածվում են. Ցոլակ ԱկոպյանՆավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
Տնտեսություն

Հացը թանկացավ. ինչու՞ են պապանձվել նիկոլականները. քաղաքագետ

Գների աճ եւ անվտանգության երաշխիքների բացակայություն. ի՞նչ գործոններ են ազդում Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացման վրա

Տարիներ առաջ ուժի մեջ մտավ «Պարենային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքը։ Այլ նպատակների հետ մեկտեղ այս ակտով նախատեսվում էր «կենսական կարեւոր նշանակություն ունեցող պարենային հումքի եւ սննդամթերքների տեղական արտադրության խթանում»։ Այս խնդիրն առանձնահատուկ հրատապություն է ձեռք բերել անցյալ տարվա Արցախյան պատերազմից եւ Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի չդադարող սադրանքներից հետո։

Ոչ մի հիմք չկա հուսալու, որ մեր արեւմտյան եւ արեւելյան հարեւանները իրենց թշնամական քաղաքականությունը ավելի խաղաղ քաղաքականությամբ կփոխարինեն։ Հավելենք, որ Արցախի տարածքի 75%-ի կորստով կորել են բազմաթիվ պարենային ապրանքների, այդ թվում՝ կարեւորագույն մթերքների պաշարները։ Բացի այդ, համաշխարհային շուկայում նոր խնդիր է առաջացել՝ ՄԱԿ-ը նախազգուշացնում է 2022 թվականին սպասվող գների կտրուկ աճի մասին։

Հասկանալի է, որ ներմուծումից չափազանց մեծ կախվածությունը մեծացնում է արտաքին գործոնների ազդեցությունը ներքին շուկայի վրա եւ մեծացնում դրա խոցելիությունը։ Վերջին օրինակը շաքարավազի կտրուկ թանկացումն է, որի պաշարները Հայաստանում ամբողջությամբ ձեւավորվել են այլ երկրներից ներմուծման հաշվին։ Շաքարավազի ներմուծումն, իհարկե, հարկադրված միջոց է։ Խորհրդային տարիներին հանրապետությունում արտադրվում էր շաքարի ճակնդեղ, բայց շաքարավազը մեծ քանակությամբ, այնուամենայնիվ, ներկրվում էր։ Մոտ տասը տարի առաջ տեղական արտադրությունը աշխուժացնելու փորձ կատարվեց, բայց դա անհաջող էր։

Բնականաբար, ներմուծման ամբողջական փոխարինումը որոշ դեպքերում իմաստ չունի։ Բազմաթիվ ապրանքների ներմուծումը թույլ է տալիս ընդլայնել ապրանքների առեւտրային տեսականին։ Օրինակ՝ ծխախոտի արտադրության հայրենական ոլորտը ծավալային առումներով ի վիճակի է ապահովել ներքին շուկայի պահանջարկը։ Բայց ծխախոտի տեսականու եւ որակի առումով ներմուծումն առայժմ անհրաժեշտ է։ Այնպիսի կարեւոր սննդամթերքների ոլորտում, ինչպիսին են տավարի, խոզի, թռչնի միսը, ներմուծումն արդարացված է միայն տեղական ռեսուրսների անբավարարության դեպքում։

Թռչնամսի հետ միասին (Հայաստանի բնակիչները մեծամասամբ հավի միս են նախընտրում) տավարի միսը համարվում է ունիվերսալ սննդամթերք, որն օգտագործվում է բազմաթիվ ուտեստներում։ Եթե ընտանեկան բյուջեն թույլ է տալիս, նշված մթերքները կարելի է օգտագործել ամեն օր։ Այս տեսակետից՝ տավարի եւ հավի միսը միմյանց փոխարինելի տեսակներ են։ Ընդ որում, հավի միսը գրեթե երկու անգամ էժան է տավարի մսից։ Պաշարների առումով հավի միսը համեմատելի է տավարի մսի հետ։ Սակայն, ի տարբերություն դրա, հավի մսի պաշարների ճնշող մեծամասնությունը ապահովվում է ներմուծման միջոցով (տե՛ս գրաֆիկը, 2019թ․ տվյալները):

Գյուղատնտեսության հաշվառման (2014 թ.) տվյալներով՝ ոլորտում հաշվվում էր 360,6 հազար ֆիզիկական անձ (այսինքն՝ ֆերմերներ), ինչպես նաեւ 453 իրավաբանական անձ։ Անասնաբուծությամբ զբաղվել են 181,5 հազար ֆերմերներ (ընդհանուր թվի կեսից ավելին) եւ 86 իրավաբանական անձինք (19%)։ Բայց, ընդհանուր առմամբ, ֆերմերների անասնաբուծական տնտեսությունները մեծ չեն եղել։ Սրա մասին է անուղղակիորեն վկայում խոշոր եղջերավոր անասունների համար նախատեսված տարածքների միջին մակերեսը։ Ֆերմերների համար այն կազմում էր ընդամենը 42 ք/մ, իսկ իրավաբանական անձանց համար գրեթե 37 անգամ ավելի՝ 1548 ք/մ։

Ապրանքային շուկայում տավարի մսի առաջարկի ծավալը սկզբունքորեն թույլ է տալիս ամբողջովին բավարարել բնակչության պահանջարկը։ Առաջին հայացքից խորհրդային ժամանակաշրջանի դեֆիցիտը հաջողությամբ հաղթահարված է։ Սակայն այս «փայլուն» արտաքինի ետում թաքնված է մեր հասարակության մի զգալի մասի չքավորությունն ու աղքատությունը, որոնց համար բոլոր տեսակի մսերը շատ թանկարժեք մթերք են։

Այսօրվա համար շատ արդիական հարց՝ ի՞նչ տեղի կունենա մսի շուկայում ներմուծման լուրջ ընդհատումների դեպքում։ Հասկանալի է, որ պաշարների առումով առավել մեծ վնասը կհասցվի հավի մսին (տարեկան տասնյակ հազարավոր տոննաների կորուստ)։ Հայրենական թռչնաֆաբրիկաների հիմնական ուղղությունը ձվի արտադրությունն է։ Ուստի տեղական արտադրությանը չի հաջողվի ժամանակին փոխհատուցել հավի մսի դեֆիցիտը։ Արդյունքում վճարունակ պահանջարկի մի մասը հավի մսից կանցնի տավարի մսին: Եւ այդ դեպքում տավարի միսը, որի պաշարներն այժմ բավարար են համարվում, կայծակնային արագությամբ դեֆիցիտ կդառնա, եւ դրա գները մինչեւ առավելագույնի կհասնեն։

Առաջատար տեխնոլոգիաների կիրառման, ինչպես նաեւ գյուղատնտեսության մեջ կոլեկտիվ աշխատանքի արդյունավետության տեսակետից Իսրայելը առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում։ Նախ, մենք նշում ենք, որ Իսրայելում, ինչպես նաեւ Հայաստանում գյուղատնտեսության համար պայմանները հեռու են իդեալական լինելուց։ Այս երկրի տարածքի միայն մեկ հինգերորդն է պիտանի բուսաբուծության համար։ Բայց սրանով նմանությունները գրեթե վերջանում են։

Կոլեկտիվացման եւ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման արդյունավետությունը հստակ երեւում է արտադրանքի արտահանման ծավալներում։ Ահա միայն մեկ օրինակ բուսաբուծությունից։ Իսրայելը 2019 թվականին իրենից հեռու Ռուսաստան գրեթե 160 միլիոն դոլարի բանջարեղեն է արտահանել, իսկ Հայաստանը՝ մոտ 33 միլիոն դոլարի։ Այսինքն՝ 5 անգամ քիչ։

Իսրայելի գյուղատնտեսության մեջ զբաղված է բնակչության միայն մոտ 4%-ը։ Մեր երկրում գյուղատնտեսությանը բաժին է ընկնում զբաղված բնակչության մեկ քառորդից ավելին։ Իսրայելի գյուղատնտեսությունում բավականին մեծ է կոլտնտեսությունների մասնաբաժինը, որոնք արտադրում են ոլորտի արտադրանքի ճնշող մեծամասնությունը: Մենք գյուղերում կոոպերատիվներ գրեթե չունենք։

Ըստ վերոնշյալ մարդահամարի՝ Հայաստանի կոոպերատիվներում եղել են ընդամենը 6900 տնտեսություններ։ Ընդ որում, նրանց մեծ մասը (4400 կամ 64%) եղել են գյուղատնտեսական տեխնիկայի կոլեկտիվ օգտագործման կոպերատիվներում։ Ի դեպ, այդ կազմակերպություններից մի քանիսը ձեւավորվել են խորհրդային ժամանակներից հետո մնացած նախկին կոլտնտեսությունների գյուղտեխնիկայի պարկի հիման վրա։ Այստեղից կարելի է դատել առկա տրակտորների, կոմբայնների եւ այլնի տեխնիկական վիճակի մասին։

Ոլորտի մասնագետի կարծիքով՝ մեր ֆերմերների այնպիսի դրական գծերը, ինչպիսիք են անհատականությունն ու ինքնուրույնությունը ֆերմերային տնտեսության կառավարման մեջ, միաժամանակ խոչընդոտ են դառնում նրանց համագործակցության համար։ Գյուղացիական տնտեսությունների մասնատվածությունը օբյեկտիվորեն խոչընդոտում է ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը ինչպես բուսաբուծության, այնպես էլ անասնաբուծության մեջ։

Այս տարվա հունիսին տեղի է ունեցավ հանդիպում, որը կազմակերպել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ագրոարդյունաբերական դաշինքը։ Հանդիպմանը քննարկվեց առաջադեմ տեխնոլոգիաների եւ ցեղական անասունների զարգացման կիրառմամբ մրցունակ անասնաբուծական մթերքների արտադրությունը։ Այս առումով առանձնակի հետաքրքրություն առաջացրեց նույն Իսրայելի փորձն այս ուղղությամբ։ Արդյունքում ԵՏՀ-ն որոշեց նպաստել այս հարցերի շուրջ ԵԱՏՄ երկրների եւ Իսրայելի միջեւ գործնական համագործակցության ընդլայնմանը։

Որոշումն, իհարկե, հուսադրող է։ Բայց, մինչեւ բյուրոկրատական մեխանիզմը շրջանառվի շատ ժամանակ կանցնի։ Իսկ մենք այս դժվարին պայմաններում ժամանակ չունենք։ Ընդ որում, հաշվի առնենք, որ գյուղատնտեսությունը, ի տարբերություն արդյունաբերության, բավականին իներցիոն է։ Ուստի պետությունը պետք է անհապաղ երկրի պարենային անվտանգության բարելավմանն ուղղված կոնկրետ միջոցառումներ նախաձեռնի։ Եւ ոչ միայն մսի առումով, այլեւ մի շարք այլ կարեւոր պարենային ապրանքների, որոնք արտադրվում են կամ կարող են արտադրվել Հայաստանում։