Կորոնավիրուսով հիվանդները դադարում են վարակիչ լինել, երբ...
Կորոնավիրուսով հիվանդները դադարում են վարակիչ լինել վարակվելուց 11 օր անց, նույնիսկ եթե հիվանդության 12-րդ օրը կորոնավիրուսի ախտորոշման թեստը դրական արդյունք է ցույց տալիս, փոխանցում է COVID-19-ը, հայտնում է NYP-ն՝ վկայակոչելով նոր հետազոտությունները:
Վարակիչ հիվանդությունների սինգապուրից մասնագետները հայտարարել են, որ հայտնաբերել են, որ վիրուսը «հիվանդության 11-րդ օրվանից հետո չի կարող առանձնացվել կամ արմանատավորվել»,- նշվում է Երկրի վարակիչ հիվանդությունների ազգային կենտրոնի եւ Բժշկության ակադեմիայի համատեղ զեկույցում:
Հետազոտողներն ուսումնասիրել են COVID-19 ունեցող 73 հիվանդի «վիրուսային բեռը», որպեսզի պարզեն՝ արդյոք վիրուսը դեռ կենսունակ է, եւ արդյոք նրանք կարող են որեւէ մեկին վարակել:
«COVID-19 համավարակի սկզբից կուտակված տվյալների հիման վրա ախտանշաններ ունեցող մարդկանց մոտ [կորոնավիրուսի] վարակիչ ժամանակաշրջանը կարող է սկսվել ախտանիշների հայտնվելուց մոտ 2 օր առաջ եւ տեւում է ախտանիշների հայտնվելուց մոտ 7-10 օր»,- գրել են հետազոտողները:
Ըստ նրանց՝ երկու շաբաթ անց հիվանդները դեռ կարող են դրական արդյունք ունենալ, բայց թեստերը կարող են ներառել վիրուսի կտորներ, որոնք այլեւս կենսունակ չեն վարակի տարածման համար: «Վիրուսի ակտիվ վերարտադրումն առաջին շաբաթից հետո արագորեն ընկնում է, իսկ հիվանդության երկրորդ շաբաթից հետո կենսունակ վիրուս չի հայտնաբերվել»,- գրում են հետազոտողները: Նրանք ենթադրել են, որ ստացված տվյալները կարող են օգնել հիվանդանոցներին որոշելու, թե երբ է պետք հիվանդին դուրս գրել: Միացյալ Նահանգներում շատ հիվանդանոցներ պահանջում են, որպեսզի հիվանդները երկու անգամ բացասական արդյունքով կորոնավիրուսի ախտորոշման թեստ հանձնեն՝ առողջացած համարվելու համար:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին