ՌԴ ՊՆ-ն հայտարարություն տարածեց
Ռուսական խաղաղապահ զորամիավորման զինծառայողները սկսել են Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում գտնվող հայկական հնագույն գերեզմանատան տարածքի ականազերծումը պայթունավտանգ առարկաներից: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ամեն օր Շուշիի շրջանի սահմանազատման գծի մոտ ռուս խաղաղապահներն աշխատանքներ են տանում չպայթած զինամթերքի, արկերի, կրակոցների եւ ականների որոնման ուղղությամբ։ Մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողներն իրականացնում են բնակավայրերի եւ գյուղատնտեսական նշանակության հողերի եւ անասունների արածեցման համար նախատեսված հարակից տարածքների մաքրման առաջադրանքները:
«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքի մարդասիրական ականազերծումը։ Այսօր մաքրվել է հայկական հնագույն գերեզմանատան 1.5 հեկտար տարածք՝ խաղաղ բնակչության անվտանգ մուտքն ապահովելու համար։ Ականազերծման ժամանակ հայտնաբերվել է 5 պայթուցիկ առարկա»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Պյոտր Պարշիկովը։
2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մարդասիրական ականազերծման ստորաբաժանումները պայթունավտանգ առարկաներից մաքրել են ընդհանուր ավելի քան 2300 հեկտար, ինչպես նաեւ` 683 կմ ճանապարհ, մոտ 2 հազար շենք, հայտնաբերվել եւ վնասազերծվել է ընդհանուր ավելի քան 26 հազար զինամթերք։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին