Սյունիքում 7 այլընտրանքային ճանապարհ ենք կառուցում․ Նիկոլ Փաշինյան
Հիմա մենք Սյունիքում 7 այլընտրանքային ճանապարհներ ենք կառուցում՝ մասնավորապես Շուռնուխ, Որոտան, Բարձրավան, Գեղանուշ, Ճակատեն համայնքների պարագայում: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Նաև գիտեք, որ միջպետական նշանակության՝ Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհը լավարկելու աշխատանքներ ենք իրականացնում: Մասնավորապես Տաթեւ-Լծեն հատվածում, Վերին Խոտանան գյուղը շրջանցող ճանապարհ ենք կառուցում, որ բեռնատարները գյուղով չանցնեն»,-ասաց նա: Փաշինյանի խոսքով, Որոտան-Շուռնուխ գյուղերի այլընտրանքային ճանապարհները անցանելի են բոլոր կարգի մեքենաների համար. «Հիմա խճապատման աշխատանքներ ենք անում, եղանակից ելնելով չենք կարող ասֆալտապատել, բայց 2022-ին կասֆալտապատենք»,- ասաց նա:




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)