Դեբեդից 1 զոհ, 2 անհետ կորած կա, ՄԻԵԴ-ից դեռ արձագանք չկա հայ գերիների մասով
Սյունիքի մարզի ուղղությամբ նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական բախումների հետևանքով Լոռու մարզի Դեբեդ համայնքից կա 1 զոհ, իսկ 2 հոգի համարվում է անհետ կորած։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզի Դեբեդ համայնքի ղեկավար Աշոտ Ղազարյանը։
«1 զոհ՝ Դավիթ Ամիրյանը, ում հուղարկավորությունը 3 օր առաջ է տեղի ունեցել, 2 հոգի էլ անհետ կորած ունենք՝ Կառլեն Ստեփանյանը, Հարություն Սարգսյանը», - ասաց համայնքապետը։
Ինչ վերաբերում է անհետ կորածներին, ապա Ղազարյանն ասաց, որ անհետ կորած համարվողներին Ադրբեջանը դեռ չի հաստատել, որ այնտեղ են ու գերի։ «Մեկին տեսանյութում ճանաչել ենք, մյուսին չենք տեսել որևէ տեսանյութում»։
Ըստ նրա՝ անհետ կորածների ընտանիքները դիմել են թե՛ Հայաստանում «Կարմիր խաչ» միջազգային կոմիտեին, թե՛ պաշտպանության նախարարությանը։ «Կառլեն Ստեփանյանի քույրը Եվրոպական միության Եվրահանձնաժողովին էլ է դիմել, «Կարմիր խաչին» էլ, պաշտպանության նախարարությանն էլ, Հարությունի ծնողները, կինը դիմել են «Կարմիր խաչ», պաշտպանության նախարարություն, ես էլ ամենօրյա կապի մեջ եմ ծնողների, զորամասի հրամանատարության հետ, իրենք էլ նորություն լինելու դեպքում կապի մեջ կլինեն։ Փորձում ենք երկուսի հետ կապված ցանկացած նորություն կիսվել, տեղեկացնել, վերլուծել, հասկանալ։ Այլ նորություն չունենք», - նշեց Աշոտ Ղազարյանը։
Ինչ վերաբերում է Դավիթ Ամիրյանին, ապա Ղազարյանն ասաց, որ նա բախումների հետևանքով ստացված վնասվածքներից է զոհվել։ «Որովհետև բախումներից հետո համացանցում հայտնվեց տեսանյութ, որում ինքը երևում է գլխից և ոտքերից վիրավոր վիճակում, իսկ ադրբեջանական համազգեստով զինվորականները պատգարակով տեղափոխում են»։
Հայաստանում «Կարմիր խաչ»-ի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին 24News-ին ասաց, որ Սյունիքի ուղղությամբ տեղի ունեցած բախումների հետևանքով հնարավոր գերի ընկածների հանգամանքը Ադրբեջանը դեռևս չի հաստատել, և որ նորություն չկա։ «Մենք շարունակում ենք այդ ուղղությամբ աշխատել, բայց որևէ լուր կամ հաստատում այս պահի դրությամբ չեմ կարող տալ։ Սպասում ենք։ Մենք հարազատների հետ ընթացիկ կապի մեջ ենք, նրանք մոտենում են, մենք հետադարձ կապ ենք հաստատում», - եզրափակեց Ամատունին։
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը 24News-ի հետ զրույցում ասաց, որ հայ գերիների մասով դեռևս ՄԻԵԴ-ից չեն արձագանքել հայաստանյան կողմի դիմումին։ «Դեռ նորություն չեմ կարող ասել, որովհետև դեռ ՄԻԵԴ-ից պատասխան չենք ստացել»։
Սամվելյանն ասաց, որ Ադրբեջանը դեռևս չի հաստատել հայ զինծառայող գերեվարելու հանգամանքը։ «Ադրբեջանը դեռ չի հաստատել, երեկվա դրությամբ էլ դեռ «Կարմիր խաչին» էլ նույնիսկ ինֆորմացիա չի փոխանցվել», - եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում էին գործել Հայաստանի արևելյան սահմանագոտում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ (մասնավորապես Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ուղղությամբ)։ Համաձայն պաշտպանության նախարարության՝ նոյեմբերի 17-ի հաղորդագրության՝ հայկական կողմն ունի 1 զոհ և 13 գերի, իսկ «ևս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է»։
Սերգեյ Առաքելյան




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)