Պատերազմի մասնակից ևս 28 զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել
Թշնամու կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 28 զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։ Ա յս մասին հայտնում են ԶԱՀ-ից, մանրամասնելով, որ այսպիսով, հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4610 է, հատուցումների գումարը կազմում է ավելի քան 109 միլիոն ԱՄՆ դոլար։ Տվյալ թվից 416-ը հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ բացակայող, զինհաշմանդամության 1-ին և 2-րդ կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով: Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են նաև Սփյուռքից։ Նշվում է, որ մինչև օրս ԶԱՀ-ը հավաքագրել է 130 միլիոն ԱՄՆ դոլար, որից 107 միլիոնը՝ պարտադիր վճարների տեսքով և 23 միլիոնը՝ նվիրաբերությունների տեսքով՝ աշխարհի ավելի քան 70 երկրներից։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին