Կյանքից հեռացել է պրոֆեսոր Մուշեղ Հովսեփյանը
Կյանքից 60 տարեկանում հեռացել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մուշեղ Հովսեփյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հայտարարությունից:
«Խորը ցավով տեղեկացնում ենք, որ այսօր մենք կորցրեցինք մեր լավագույն ընկերոջը, դասախոսին, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մեր շատ սիրելի պարոն Մուշեղ Հովսեփյանին։
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի, աշխատակիցների և ուսանողների անունից խոր ցավակցություն ենք հայտնում Մուշեղ Հովսեփյանի ընտանիքին, մտերիմներին ու բարեկամներին, սգում ենք այս անդառնալի ու ծանր կորուստը և ապավինում այն լուսավոր, վեհ ու առինքնող կերպարին, որ իր ապրած 60 տարիներին կերտեց Մուշեղ Հովսեփյանը՝ դառնալով սկզբունքայնության, մարդասիրության, ընկերասիրության, բարձր պրոֆեսիոնալիզմի վառ օրինակ:
Ցավալի կորուստ բոլորիս համար»,- նշված է հայտարարությունում:
Մուշեղ Հովսեփյանը 1991-1994 թթ. եղել է Հայաստանի հանրային ռադիոյի հասարակական-քաղաքական գլխավոր խմբագրության խմբագիր, 1991-1997 թթ.՝ «Հրաչյա Աճառյան» համալսարանի ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ, 1997-2003 թթ.՝ «Անանիա Շիրակացի» համալսարանի ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ, 1999 թ-ից 2017 թթ. եղել է ԵՊՀ Ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչը, 2001-2005 թթ.՝ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ, 2003-2008 թթ.՝ Ռուս-հայկական համալսարանի պրոֆեսոր: 2008 - 2015 թթ. եղել է ԵՊՀ Գիտխորհրդի անդամ, իսկ 2017 թ-ից զբաղեցնում էր Ժուռնալիստիկայի ֆակուլտետի տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի վարիչի պաշտոնը:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին