Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր Կամենդատյան
Հասարակություն

Վերականգնվել է Կամո-Շիրակ մոտ 5 կմ երկարությամբ ավտոճանապարհը

Ավարտվել է Շիրակի մարզով անցնող Կամո-Շիրակ մոտ 5 կմ երկարությամբ ավտոճանապարհի վերականգնումը։ Նորոգված կենսական նշանակության ճանապարհը Կամո և Շիրակ բնակավայրերը կապում է Մ-7 /Մ-3/-Սպիտակ-Գյումրի միջպետական ճանապարհի հետ։ Բնակավայրերի բնակիչները նույնիսկ չէին հիշում, թե երբ է նորոգվել այդ ճանապարհը, ասում էին, որ շուրջ 30-40 տարի ճանապարհաշինական տեխնիկա չէին տեսել այդ կողմերում։  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովը կատարված շինարարական աշխատանքները դիտարկեց ու ամփոփեց տեղում: «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ծրագրերի կառավարման և գնումների դեպարտամենտի պետ Նարեկ Զուլալյանը համայնքների ներկայացուցիչների հետ զրույցներում նշեց, որ ճանապարհը երկար ծառայելու համար բնակիչների, համայնքի խնամքի կարիքը ունի։ Նա նաև հորդորեց գյուղացիներին գյուղատնտեսական տեխնիկան (հատկապես թրթուրավոր) վարել հատուկ գյուղտեխնիկայի անցման համար նախատեսված հատվածներով, հակառակ դեպքում ճանապարհային ծածկը շատ արագ կքայքայվի։ Նա նաև նշեց, որ ճանապարհի մի կողմում կողնակները լայն են կառուցվել՝ հատուկ գյուղտեխնիկայի երթևեկի համար։             Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը նկատեց, որ կզգուշացնեն գյուղտեխնիկա ունեցող գյուղացիներին, որպեսզի երթևեկեն նախատեսված հատվածներով և չվնասեն ասֆալտբետոնե ծածկը։ Պարոն Իգիթյանը նշում է, որ նախկինում մարզկենտրոնի, հիմնական ճանապարհի, այլ բնակավայրերի հետ կապը շատ դվար էր իրականացնել։ «Մեքենաները շարքից դուրս էին գալիս, տաքսիները գյուղ չէին մտնում, մարդիկ ընդհանրապես աշխատում էին քիչ երթևեկել։ Կենսական նշանակության այս ճանապարհի նորոգումը մեծ խնդիրներ է լուծում Շիրակ և Կամո բնակավայրերի համար։ Ախուրյան խոշորացված համայնքը գյուղատնտեսական տարածք է, որտեղ գյուղմթերքների տեղափոխման, շուկաներին հասանելի դարձնելու, սերմեր ներկրելու խնդիր կա։ Եվ ճանապարհի հիմնանորոգումը խիստ կարևոր է թե՜ տնտեսման, թե՜ ժամանակ խնայելու, թե՜ հարմարավետության առումով։ Նախկինում տարին մի քանի անգամ մենք համայնքի ուժերով փորձում էինք փոսային նորոգում, խճապատում իրականացնել, սակայն անձրևներից հետո դարձյալ փոսեր էին ի հայտ գալիս։ Հիմա արդեն ունենք բարեկարգ ճանապարհ և պետք է աշխատենք ապահովել հետագա պահպանումն ու շահագործումը»,- ասաց պարոն Իգիթյանը։  Ճանապարհաշինական աշխատանքները կատարել է «Մերձմոսկովյան» ՓԲԸ-ն։ Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագիրն իրականացվում է  «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից։  «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ ։