ԱՄՆ-ում 13-ամյա դեռահասը պատահաբար հրազենից սպանել է 5-ամյա տղային՝ նկարահանելով տեսանյութ սոցիալական ցանցերի համար
ԱՄՆ-ում 13-ամյա դեռահասը պատահաբար հրազենից սպանել է 5-ամյա տղային՝ նկարահանելով տեսանյութ սոցիալական ցանցերի համար, հաղորդում է CNN-ը:
Ժամանած ոստիկանները «փորձել են առաջին օգնություն ցուցաբերել, սակայն երեխան տեղում մահացել է»:
Նախնական հետաքննության ընթացքում ոստիկանությունը պարզել է, որ 13-ամյա տղան «ձեռքում զենք էր պահում»: «Ներկա էին մի քանի ուրիշ դեռահասներ, որոնք փորձում էին նկարահանել տեսանյութ սոցիալական ցանցերում»: Հայտնի չէ՝ ինչ հանգամանքներ են հանգեցրել հրաձգության, սակայն ինչ-որ պահի դեռահասը «կրակել է հրազենից 5-ամյա երեխայի ուղղությամբ», հայտարարել են ոստիկանությունից՝ հավելելով, որ հետաքննիչները համարում են, որ կրակոցը կրում էր պատահական բնույթ:
Ոստիկանության հաղորդմամբ՝ դեռահասը ձերբակալվել է եւ ներկայում գտնվում է կալանքի տակ Հենեփին շրջանի անչափահասների համար նախատեսված կալանավայրում: Հետաքննությունը շարունակվում է:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին