Վերջնաժամկետին 2 օր է մնացել․ ուշացնելու դեպքում քաղաքացիները կտուգանվեն
2021-ի հունվարի մեկից անշարժ գույքի համար հարկ վճարելը բոլորի համար դարձել է պարտադիր: Մինչև 2021-ը գոյություն ուներ տվյալ ոլորտի 2 տեսակի հարկ՝ հողի և գույքի: Ընդ որում, գույքահարկ տալիս էին այն սեփականատերերը, որոնց գույքի կադաստրային արժեքը անցնում էր 3 մլն դրամը, իսկ մինչև 2021-ը Հայաստանում գործող կադաստրային արժեքները սահմանված են եղել 90-ական թվականներին, հայտնում է «Լուրերը»։
Օրենքի փոփոխությամբ, այս տարվանից 2 հարկերը միավորվում են մեկում և կոչվում անշարժ գույքի հարկ: Այս պարագայում արդեն վերացվել է կադաստրային արժեքի շեմը, միաժամանակ վերնայվել նաև անշարժ գույքի կադաստրային արժեքը:
Հիմա այն հաշվարկվում է շուկայական գնին մոտեցված արժեքով: Նախկին հաշվարկներով կենտրոնում՝ առաջին գոտում գտնվող 1քմ հողի հարկը կազմում էր 2000 դրամից փոքր ինչ ավելի: Կադաստրի կոմիտեի ղեկավարի պնդմամբ, այդ արժեքն այսօրվա գների հետ համարժեք չէր:
Հարկերի մուծման վերջնաժամկետը դեկտեմբերի մեկն է: Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի հաշվարկել՝ հարկերի հավաքագրման պլանը կատարվել է թե ոչ: Միաժամանակ հիշեցնում են՝ հարկը չմուծելու դեպքում 720 օր 0.04 տոկոս տուգանք կգա քաղաքացիների վրա, դրանից հետո համայնքը հնարավորություն կունանա դատարան դիմել և ստանալ գումարը: Հավաքագրված գումարը, Երևանի պարագայում նույնպես, ուղղվելու է համայնքի կարիքներին ու զարգացման ծրագրերին, հստակեցնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը, բայց այս պահին դեռ չեն հստակեցրել, թե որ վարչական շրջանին որքան գումար կհատկացվի հավաքագրված գումարից, ասում են՝ գումարը կբաշխվի ըստ անհրաժեշտության:
Հաշվարկել են նաև հաջորդ տարվա նախատեսվող հարկային մուտքերի չափը՝ 9 մլրդ 200 մլն դրամ:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին