Բայդենն ասել է՝ որն է «Օմիկրոն»-ից լավագույն պաշտպանությունը
«Օմիկրոն» կորոնավիրուսային հիմնամանրէն մտահոգության տեղիք է տալիս, բայց ոչ խուճապի: Այս մասին երկուշաբթի ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Սպիտակ տանը ելույթ ունենալով համավարակի հետ կապված իրավիճակի մասին։
«Այս հիմնամանրէն անհանգստության պատճառ է, բայց ոչ խուճապի», - նախագահի խոսքը մեջբերում է The Guardian-ը:
«Մենք ունենք աշխարհի լավագույն պատվաստանյութերը, լավագույն դեղամիջոցները, լավագույն գիտնականները: Մենք կպայքարենք և կհաղթենք կորոնավիրուսի այս նոր տարբերակին», - հավելել է ամերիկացի առաջնորդը։
Բայդենը նաև ընդգծել է՝ որն է «Օմիկրոն»-ից լավագույն պաշտպանությունը: Նրա խոսքով՝ դա պատվաստումն է և խթանիչ՝ բուստերային ներարկում ստանալը:
«Մի՛ սպասեք, գնացե՛ք, վերցրե՛ք ձեր խթանիչը, եթե ժամանակն է, որ դա անեք: Իսկ եթե պատվաստված չեք, հիմա ժամանակն է գնալ պատվաստվելու և ձեր երեխաներին բերելու, որ գնան պատվաստվեն»,-ասել է Բայդենը։
Նախագահը նաև ասել է, որ դեռ չի կանխատեսում ԱՄՆ մուտքի որևէ նոր սահմանափակումների անհրաժեշտություն՝ «Օմիկրոն»-ի տարածման պատճառով:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին