Արմավիրի Քաղաքային մարզադաշտը վերաբացվեց
Երկարամյա դադարից հետո Արմավիրում կրկին կանցկացվեն ֆուտբոլային ամենաբարձր մակարդակի հանդիպումներ, ընդ որում՝ ինչպես տեղական նշանակության, այնպես էլ միջազգային:
Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի, Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի, ՀՀ Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ մեծ հանդիսավորությամբ վերաբացվեց Արմավիրի Քաղաքային մարզադաշտը: Արմավիրի մարզադաշտը հիմնադրվել է դեռևս 1980 թվականին:
Սկզբում կրել է Հոբելյանական անվանումը և համարվել է Հայաստանի խոշոր մարզադաշտերից մեկը: 1985 թվականին, երբ ԽՍՀՄ-ը իրավունք է ստացել հյուրընկալելու Աշխարհի երիտասարդական առաջնությունը, այստեղ անցկացվել է խմբային փուլի Կոլումբիա-Թունիս հանդիպումը:
Մարզադաշտի վերակառուցման շինարարական աշխատանքները սկսվել են 2018 թվականին և տեխնիկական պառճառներով ընդհատվել 2019-ին: 2021 թվականին ՀՖՖ-ն կրկին վերսկսել է մարզադաշտի շինարարությունը, և ընդամենը 7 ամիս անց մարզական հրաշալի կառույցն ավարտուն տեսք է ստացել:




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)