Ինչ է իրականում կատարվում Իշխանասարում
Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանը NEWS.am-ի հետ զրույցում չի հաստատում, որ Իշխանասարի հատվածից ադրբեջանական զորքը հետ է քաշվել։
Նա ասաց, որ Սյունիքում նոյեմբերի 16-ին տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայող չի տեսել։
«Մեր գյուղի հովիվները դաշտերից գալիս, ասում են, որ այնտեղ թուրք չկա։ Հիմա այնտեղ շատ ցուրտ է, չգիտեմ՝ ինչքան են գնացել, ինչքան են մնացել։ Չեն երեւում այդ մարդիկ։ Տեխնիկան էլ չի երեւում, ոչինչ չի երեւում»,- ասաց նա։
Ավելի վաղ գյուղապետը factor.am-ին ասել էր, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները հետ են քաշվել մինչեւ այն տարածք, որտեղով մինչ այդ անցնում էր Խորհրդային Ադրբեջանի սահմանը։
Նշենք, որ լրատվամիջոցների հետ զրույցում Սիսիանի համայնքապետի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանն ասել է, որ երեկվա դրությամբ ադրբեջանական զորքերը հետ չեն քաշվել, իսկ այսօր դեռ պետք է ճշտի հրամանատարներից։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին