«Հրապարակ».Գեւորգ Փարսյանը իշխանության ներկայացուցիչների հետ մասնակցել է նիստին
Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստին երեկ մասնակցել է նաեւ Կապան խոշորացված համայնքի նորընտիր ղեկավար Գեւորգ Փարսյանը, որը «սեւերից» է ու խմբի ստեղծման օրվանից չի մասնակցել նիստերին։ Երեկ նա իշխանության ներկայացուցիչների հետ մասնակցել է համայնքի վարչական շրջաններից մեկում՝ Դավիթ Բեկում զարգացման կենտրոնի բացմանը, որից հետո մասնակցել է այդ նիստին։ Խմբի ղեկավարը վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանն է, ում ջանքերով էլ Փարսյանը մասնակցել է խմբի աշխատանքներին։
Ղուկասյանն այնքան է ոգեւորվել իր «հաղթանակով», որ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի փոխարեն զարգացման կենտրոնի բացմանը հանդիսավոր խոսքի իրավունքը տվել է Փարսյանին։ Մարզպետը նեղսրտել ու չի մասնակցել դրան հաջորդած նիստին, այն դեպքում, երբ նիստը մարզպետարանի շենքում է տեղի ունեցել։
Մեզ ասացին, որ նիստին չեն մասնակցել հանձնաժողովի անդամներ՝ փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, պատգամավորներ Դավիթ Դանիելյանը, Նարեկ Ղահրամանյանը, Արմեն Խաչատրյանը․ իմացել են, որ Փարսյանը մասնակցելու է, չեն եկել։ Մասնակցել են փոխնախարարները։ Փարսյանը եւ մարզպետը չպատասխանեցին մեր զանգերին, Շահեն Հարությունյանն էլ ասաց, որ նման հարցերը ճիշտ կլինի Փարսյանից ճշտել։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»