«Արարատցեմենտ»-ի աշխատակիցն արգելափակվել է հաստոցի գլանակի արանքում և մահացել
Դեկտեմբերի 1-ին, ժամը 11։26-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի արտադրամասի 4-րդ ֆաբրիկայում աշխատակիցն արգելափակվել է հաստոցի (հումք տեղափոխող) գլանակի արանքում և մահացել․ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։
«Դին դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ժ․ Թ․-ն (ծնված 1956 թ․) աշխատանքներ իրականացնելիս ընկել է էլևատորի մեջ:
Փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային»:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին