Կորոնավիրուսի նոր շտամը հասավ ԱՄՆ
Կորոնավիրուսի նոր շտամը հասավ ԱՄՆ
ԱՄՆ-ի առողջապահության նախարարությունը դեկտեմբերի 1-ին գրանցել է օմիկրոնով հիվանդանալու առաջին դեպքը՝ այն հայտնաբերվել է Կալիֆոռնիայի նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով հիվանդությունների կանխարգելման է վերահսկման կենտրոնին:
Վարակված անձը, որը լիովին պատվաստած է եղել, միայն վերջերս է վերադարձել Աֆրիկայի հարավից, պարզաբանել է ԱՄՆ-ի գլխավոր վիրուսաբան Էնթոնի Ֆաուչին:
«Ախտահարվածը գտնվում է մեկուսացման մեջ, իսկ այն անձինք, որոնք մոտիկից շփվել են նրա հետ, ունեն բացասական թեստ… Լավ է, որ հիվանդը թեթև ախտանշաններ ունի, նրա վիճակը բարելավվում է»,-նշել է նա:
Դրա հետ մեկտեղ Ֆաուչին հայտարարել է, որ ԱՄՆ-ում օմիկրոն շտամի հայտնաբերումը եւս մեկն անգամ մատնանշում է պատվաստման և պատվաստանյութերի «բուստերային» չափաբաժիններ ընդունելու անհրաժեշտությունը:
Նա ճշտել է, որ ավելի վաղ ստացած տվյալները ստիպում են ենթադրել՝ «բուստարային չափաբաժինը պետք է օգտակար լինի օմիկրոն շտամով վարակված անձի մոտ առնվազն հիվանդության ծանր ընթացքը կանխելու համար:
Օմիկրոն շտամը հայտնաբերվել է նոյեմբերին Աֆրիկայի հարավում: Մասնագետներն այն կարծիքին են, որ այն կարող է սպառնալիք ներկայացնել, քանի որ այն չափազանց արագ է տարածվում, քան մյուս շտամները, որոնք գիտնականները հայտնաբերել են համավարակի ժամանակաշրջանում, եւ պարունակում է մեծ քանակությամբ մուտացիաներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին