Մի քանի ամսվա ընթացքում Omicron-ը կարող է Եվրոպայում COVID-19 բոլոր վարակների ավելի քան կեսի պատճառը լինել
Omicron տարբերակը մի քանի ամսվա ընթացքում կարող է Եվրոպայում COVID-19 բոլոր վարակների ավելի քան կեսի պատճառը լինել: Այս մասին հայտարարել է Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման եվրոպական կենտրոնը, փոխանցում է Reuters-ը։
«Հիմնվելով ECDC-ի կողմից անցկացված մաթեմատիկական մոդելավորման վրա՝ կան ցուցումներ, որ Omicron-ը կարող է ԵՄ-ում եւ ԵՏԳ-ում SARS-CoV-2 վարակների ավելի քան կեսի պատճառը դառնալ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում»,- ասվում է Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման եվրոպական կենտրոնի հայտարարության մեջ։
Այս պահին Եվրոպայում գրանցվել են Omicron տարբերակով վարակման մի քանի տասնյակ դեպքեր, որոնք առաջին անգամ հայտնաբերվել են Հարավային Աֆրիկայում՝ անցյալ ամիս։
Եվրոպական միությունը եւ Եվրոպական տնտեսական գոտին (ԵՏԳ) ներառում են ԵՄ անդամ 27 երկրներ, ինչպես նաեւ Իսլանդիան, Լիխտենշտեյնը եւ Նորվեգիան:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին