«Հրապարակ».Կառավարությունում «արմատական» փոփոխություններ են տեղի ունեցել
Կառավարությունում «արմատական» փոփոխություններ են տեղի ունեցել։ Հայրենի գործադիր իշխանությունը, ճիշտ է` նեղացնում է մեր երկրի սահմանները, բայց փոխարենը` լայնացնում է կառավարության բուֆետի անցքը։ Խոսքը նկարում պատկերված անցքի մասին է, որը տանում է դեպի ճաշարան։ Այն դեռ նախկինների թվերից նեղ էր ու անհարմար, եւ կառավարության աշխատակիցներն ու երբեմն այնտեղ հայտնվող լրագրողները ստիպված էին լինում կռանալ, որ անցնեին այդ անցքի միջով ու հասնեին ճաշարան։ Երեկ նկատեցինք, որ երբեմնի նեղլիկ անցքը լայնացրել են, որը կարող ենք որպես դրական փոփոխություն դիտել` կառավարության կողմից։ Այսուհետ այլեւս կարիք չի լինի կռանալու, ինչպես Հայաստանի իշխանություններն են կռանում թշնամի եւ անգամ բարեկամ պետությունների ղեկավարների առաջ։




















ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարություն
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...