Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»
Այսօր Սուրբ առաքյալներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրն էՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Ուժեղ Հայաստանը» միջազգային և խորհրդարանական հարթակներում շարունակել է պայքարը՝ ընդդեմ ալիևյան սահմանադրությանԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը ՏԻՄ ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման վերաբերյալԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՈՉ են ասում ալիևյան սահմանադրությանըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԽայտառակ վիճակ է ՀԷՑ-ում. ունենք հոսանքազրկումների 65 տոկոսանոց աճ․ ԿարապետյանԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՍամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր ապօրինի զրկված է ազատությունից․ Արամ ՎարդևանյանՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականում
Հասարակություն

Սպառազինության շանտա՞ժ, թե՞ իրատեսական շանս կամ բիզնես հետաքրքրություն

ԱԺ Պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Factor.am-ի հետ զրույցում, չցանկանալով խոսել բանակի սպառազինության նոր պատկերացումների մասին, որպեսզի, իր խոսքերով, չվտանգի մեր զարգացումները, միաժամանակ նշել է.

«Հիմնական մեր գործընկերը մնում է Ռուսաստանը, բայց համապատասխան սպառազինություն, որը կարող է նաև ՌԴ-ն չունենա, պիտի կարողանանք գտնել ՆԱՏՕ-ի կամ ոչ ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջոցով: Օրինակ, Շվեդիան արտադրում է շատ բարձրակարգ հրետանային համակարգեր, որը ՆԱՏՕ-ի անդամ չէ: Ես կարծում եմ՝ ՌԴ-ն էլ իրեն լավ կզգա՝ այն, ինչ ինքը չունի, իր գործընկեր ՀԱՊԿ անդամ մեկ այլ երկիր կարողանա ձեռք բերել և դնել իր բանակի հիմքում: Այսինքն, մեր զինված ուժերը պետք է ունենան այնպիսի սպառազինություն, որը շատ արդիական է: Եվ պետք է չնայել՝ դա որտեղից պետք է ձեռք բերել, այլ՝ որտեղից հնարավոր է»:

Ըստ Ա. Քոչարյանի՝ ավելորդ խանդի տեսարաններ չպետք է լինեն:

«Դա պետք է մեկտեղվի, ինչը շատ ռեալ է դարձնել իրականություն»,- ընդգծել է Ա. Քոչարյանը և պատասխանելով հարցին, թե ի՞նչ զինատեսակի շուրջ է Հայաստանը բանակցում գործընկեր պետությունների հետ՝ հավելել.

«Կարծում եմ՝ դրանք այն զինատեսակներն են, որոնք ունեն այսօր բոլոր ուժեղ բանակները, և որոնց կառավարման մեջ թե՛ արհեստական, և թե՛ մարդկային ինտելեկտն ունի շատ կարևոր նշանակություն»:

Իհարկե, վատ չէ, և նույնիսկ՝ լավ է, եթե հայկական զինված ուժերի զինանոցում լինեն աշխարհի հզոր բանակների ունեցած զինատեսակներից: Եվ այն, որ ՀՀ զինված ուժերին անհրաժեշտ է որակով սպառազինություն, կարծում էր նաև պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը:

«Ունենք լիովին աջակցություն, կարող եմ ասել, որ ոչ բառը չեմ լսել այստեղ: Եվ գործնական քայլեր ենք անելու մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ զարգացնելու ուղղությամբ, մենք պլանավորում ենք ունենալ որակով սպառազինություն, մենք պլանավորում ենք ունենալ նոր սպառազինություն, մենք հրաժարվել ենք հին սպառազինություններ ձեռք բերելուց, դա մեր քաղաքականությունն է: Ավելի լավ է` մենք ունենանք քիչ, բայց որակով, և հստակ իմանանք, որ այդ սպառազինությունը գործելու է»,- հայտարարել էր նախարարը մոսկովյան այցի շրջանակում, որի ընթացքում հանդիպել էր ռուսաստանյան ռազմաարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ:

Միաժամանակ, Կարապետյանը նշել էր, որ պետք է սեփական զենքի արտադրություն ունենալ:

«Մենք նույնպես ունենք աջակցություն՝ համատեղ ձեռնարկությունների բացման տեսքով, և դա արագ անելու ենք։ Մենք որպես ազգ՝ պետք է կարողանանք արտադրել սեփական զենք»,- ընդգծել էր Արշակ Կարապետյանը՝ հավելելով, որ չպետք է թույլ տալ, որ ՊՆ-ի և արտադրող ձեռնարկությունների մեջ լինեն միջնորդներ՝ հասկանալի պատճառներով։

Վերադառնալով իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի սպառազինության հետ կապված տեսակետ-ցանկությանը, նշենք.

առաջին՝ ՀՀ-ին և բանակին զենք մատակարարող Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթ), որն այժմ «անորակ հրթիռների» գործի շրջանակում կալանքի տակ է, նաև եվրոպական արտադրության զենք էր մատակարարում,

երկրորդ՝ օրինակ, Անդրանիկ Քոչարյանի հիշատակած Շվեդիան, եթե հանկարծ մորատորիում հայտարարի կամ որևէ արգելք սահմանվի, ապա ինչպե՞ս է Հայաստանը գնելու զինամթերք, ռուսական զենքն այս դեպքում առավելություն է, քանի որ խորհրդային կամ ռուսական զենքի դեպքում նաև այլ երկրներից է հնարավոր ձեռք բերել համապատասխան զինամթերքը, ինչը արևմտյան զենքի դեպքում, ըստ էության, բարդ հարց է:

Երրորդ՝ արևմտյան զենքի համար անհրաժեշտ է ունենալ բավարար միջոցներ, նախընտրածդ ՆԱՏՕ-ի անդամ կամ ոչ նատօ-ական երկրի ցանկությունը, ի վերջո, այս դեպքում ևս ցանկացած երկիր հաշվի է առնում խոշոր գործընկերների հետ հարաբերությունները չվատացնելու մասին, հատկապես այսօվա ՀՀ-ի համար:

Եվ ամենակարևորը՝ որոշելու համար, թե ի՞նչ սպառազինություն է պետք, նախ պետք է թղթի վրա հստակ տեսլական ունենալ՝ ինչ բանակ ես ուզում, ինչ տեսակ պրոֆեսիոնալ բանակ, որի հիման վրա էլ պետք է մշակես սպառազինության հետ կապված ծրագրերդ: Իսկ այսօր թեև անընդհատ գործող իշխանություններից լսում ենք պրոֆեսիոնալ բանակ ունենալու ցանկության, բարեփոխումների մասին, սակայն մինչև հիմա պարզ չէ՝ ի՞նչ կառուցվածքի բանակ են ուզում կամ փորձում ունենալ:

Փորձը ցույց է տվել, որ ժամանակակից բանակի և հին սովետական բանակի միքսերը չեն աշխատում: Օրինակ, «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» գաղափարը, որը նախատեսում էր նախաձեռնողականություն, ինքնուրույնություն հրամանատարներից, բայց մեր բանակային համակարգը՝ լինելով խորհրդային մոդելի խիստ ուղղահայաց համակարգ, չէր կարող իր մեջ ներառել այդ երևույթը, որովհետև ինչպես մեզ հետ մի առիթով ասաց պահեստազորի փոխգնդապետ, ռազմական վերլուծաբան Հրաչյա Պետրոսյանցը, երբ քեզ տալիս են ինքնուրույն որոշելու հնարավորություն, դու պետք է նաև որոշակի ռեսուրսներ հայթայթելու ինքնուրույնություն ունենաս, որը մեր ոչ մի հրամանատար չունի: Մի բան պարզ է՝ այսօր ՀՀ-ն, բանակն ունի զենքի մատակարարման հետ կապված խնդիրներ, սա կապված է նաև Դավիթ Գալստյանի կալանավորման հետ: Իսկ Անդրանիկ Քոչարյանը գուցե ոգևորվել է 2018-ի աշնանը Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը, որտեղ նա անդրադառնալով հայ-ամերիկյան ռազմական համագործակցությանը՝ նշել էր.

«Եվ ինչպես ասացի վարչապետին՝ եթե խնդիրն այն է, որ ընտրություն պետք է կատարես ռուսական և ամերիկյան ռազմական տեխնիկա գնելու միջև, մենք կնախընտրեինք վերջին տարբերակը։ Մենք կարծում ենք, որ մեր տեխնիկան ամեն դեպքում ավելի լավն է, քան ռուսականը: Այնպես որ, ուզում ենք դիտարկել այդ հնարավորությունը: Կարծում եմ, որ այն ավելացնում է Հայաստանի հնարավորությունները, երբ այն ամբողջովին կախված չէ մեկ գերտերությունից։ Ես հասկանում եմ աշխարհագրական դիրքի և պատմական իրողությունների հետ կապված հարցերը, բայց կարծում եմ՝ ժամանակն է լավատես լինելու, որ Հայաստանը կարող է ավելի տեսանելի լինել համաշխարհային ասպարեզում: ԱՄՆ-ը Հարավային Կովկասը ռազմավարական առումով շատ կարևոր տարածաշրջան է համարում»,- ասել էր Բոլթոնը:

Իսկ սպառազինության հետ կապված Անդրանիկ Քոչարյանը՝ զենքի բիզնեսի, զենքի շուկա միջնորդավորված մտնելու ցանկություն, անձնական շահագրգռություն վաղուց ունի, ինչին 168.am-ն անդրադարձել է, ինչով էլ, թերևս, բացատրվում է բանակի զինվորական մասից գնումների մասը հեռացնելու նրա մտադրությունը:

Ի դեպ, Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևն այսօր հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական հսկողության տակ հայտնված հայկական զինտեխնիկան վերանորոգվել է և փոխանցվել ադրբեջանական բանակի օգտագործմանը:

Եվ վերջում՝ հետաքրքիր է, որ գործող իշխանությունը մի տեսակ պասիվացել է ռազմարդյունաբերությունը զարգացնելու հայտարարությունների հարցում, ինչը բնավ զարմանալի չէ. այն, որ ռազմարդյունաբերության կոմիտեն տևական ժամանակ չունի նախագահ, խոսում է ոլորտի հետ կապված փաշինյանական կառավարության վերաբերմունքի մասին:

Ի դեպ, այս տարվա ապրիլին Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հարցերին պատասխանելիս հայտարարեց.

«Ուզում եմ ակնարկել մի նորության մասին, որն իրականում գաղտնիք է: Մի քանի օր առաջ ինձ ցուցադրվել է Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի մի նմուշ, որի գոյությունը վկայում է, որ Հայաստանում ռազմարդյունաբերական համալիրը նոր մակարդակի է դուրս գալիս: Այդ նմուշի ամենակարևոր առանձնահատկությունը ոչ միայն այն է, որ ինքը գերժամանակակից արտադրանք է, այլ ինքը զրոյից հավաքվել է Հայաստանում»:

Հետաքրքիր է՝ վերջին պատերազմի ժամանակ այս գերժամանակակից արտադրանքը կիրառվե՞ց, թե՞, ինչպես սիրում են ասել՝ նախկինները խնդիրներ են ստեղծել…