TeamPay` նոր ընկերություն հայկական վճարահաշվարկային շուկայում
«Թիմ Փեյ» ՓԲԸ (ապրանքանիշը՝ TeamPay) տեղեկացնում է Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիա ստանալու մասին:
Նորաստեղծ ընկերությունը սույն թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ստացել է վճարահաշվարկային կազմակերպության (դրամական փոխանցումների իրականացման և վճարային գործիքների ու վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի և քլիրինգի իրականացման) լիցենզիա։
«Ընկերության առաջնային քայլերից է լինելու TeamPay մասնաճյուղերի բացումը Team Telecom Armenia-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներում, որոնց միջոցով հաճախորդներին մատուցվելու են վճարումների ընդունման ծառայություններ: 2022թ: առաջին եռամսյակում մենք պլանավորում ենք ներկայանալ TeamPay բջջային հավելվածով, որով ֆինանսական և վճարումների շուկա ենք բերելու նոր գործիքներ՝ հեշտացնելով մեր հաճախորդների կյանքը», - ասում է TeamPay-ի գլխավոր տնօրեն Տիգրան Ֆրանգյանը։
«Մեր միասնական թիմը, ստեղծելով հայրենական նոր բրենդ, որդեգրել է ռազմավարություն, համաձայն որի, բացի ավանդական կապի ծառայություններից մատուցելու է ժամանակակից IT, ֆինանսական և այլ թվային ծառայություններ, որոնց պահանջը կունենա մեր բաժանորդը և հասարակությունը», - նշեց Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
TeamPay-ը օգտագործողին հնարավորություն է ընձեռնելու վճարումներ կատարել ոչ միայն Team Telecom Armenia-ի ֆիքսված և շարժական ծառայությունների համար, այլև իրականացնել կոմունալ վճարումներ, վարկերի մարումներ, հարկերի և տուրքերի, ճանապարհային ոստիկանության տուգանքների և այլ վճարումներ։
«Թիմ Փեյ» ՓԲԸ-ի կոնտակտներ՝
Էլ. հասցե՝ [email protected]




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին