Հայտարարվել է Հյուսիս-հարավի շուրջ 8 կմ հատվածի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային Տրանշ-2 ծրագրի շրջանակներում հայտարարվել է Մ-1, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի կմ 29+600 – կմ 37+545 հատվածում՝ Ագարակ համայնքի շրջակայքում, մոտ 8 կմ մայրուղու վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթ։
Աշխատանքները պետք է իրականացվեն մանրամասն նախագծին և տեխնիկական մասնագրերի պահանջներին համապատասխան, որոնք հանդիսանում են պատվիրատուի կողմից տրամադրվող մրցութային փաթեթի անբաժան մաս:
Միջազգային մրցակցային ընթացակարգն անցկացվում է Ասիական զարգացման բանկի գնումների ուղեցույցներով սահմանված «մեկ փուլ` երկու ծրար» ձևաչափով, առանց նախաորակավորման փուլի, և ինչպես նկարագրված է մրցութային փաստաթղթերում՝ բաց է իրավասու երկրներ ներկայացնող բոլոր հայտատուների համար։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին