Երթուղային վարորդը և ուղևորները տեղափոխվել են «Աստղիկ» ԲԿ․ ԱԻՆ
Դեկտեմբերի 3-ին, ժամը 17:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ Երևանյան լճի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Volvo» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1988 թ.) և թիվ 205 երթուղին սպասարկող «Gazel» (վարորդ՝ Ժ. Մ., ծնված 1961 թ.) մակնիշների ավտոմեքենաները: «Gazel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Հ. Մ.-ն (ծնված 1963 թ.) և Լ. Թ.-ն (ծնված 1991 թ.) տեղափոխվել են «Աստղիկ» ԲԿ, իսկ «Volvo» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին