Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 10 զինծառայողի․ Հայտնի են նրանց անունները
Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 10 զինծառայողի. հայտնում է «Sputnik Ադրբեջանը»։ «Խոսքը նոյեմբերի 16-ին սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված հայ զինվորների մասին է։
Տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի ռազմագերիների, անհետ կորածների եւ պատանդների հարցերով պետական հանձնաժողովը։ Հայկական կողմն իր հերթին Բաքվին տրամադրել է ականապատ դաշտերի քարտեզներ։
Բաքուն շնորհակալություն է հայտնում ՌԴ ՊՆ-ին՝ քարտեզներ ստանալու հարցում միջնորդության համար»,- ասվում է հրապարակման մեջ, տեղեկացնում է News.am-ը:
Հայաստան վերադարձած անձինք են․
Երիմյան Նարեկ Վոլոդյայի,
Առաքելյան Արայիկ Արշալույսի,
Ամիրխանյան Սերժիկ Սամսոնի,
Հակոբյան Գեվորգ Արաիյկի,
Նալբանդյան Ռոբերտ Մամիկոնի,
Սարգսյան Հարութ Արամայիսի,
Մանասյան Արտյոմ Սուրենի,
Ավետիսյան Էրիկ Հունանի,
Թևոսյան Արման Արթուրի,
Հակոբյան Տիգրան Արմենի։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին