Գիտնականները նշել են, թե մինչև երբ վտանգավոր կլինի կորոնավիրուսը
Բրիտանացի գիտնականները, Scientific Advisory Group for Emergencies (SAGE) մասնագետները որոշել են կորոնավիրուսի համաճարակի ժամանակացույցը։ Նրանց կարծիքով՝ COVID-19-ը վտանգավոր կլինի առնվազն մինչև 2026 թվականը։ Նրանք իրենց բացահայտումները ներկայացրել են կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ, հաղորդում է Lenta.ru-ն։
«SARS-CoV-2-ը կշարունակի վտանգ ներկայացնել առողջապահական համակարգի համար և կպահանջի պատվաստումների և տվյալների մոնիտորինգի միջոցով ակտիվ հսկողություն առնվազն առաջիկա հինգ տարիների ընթացքում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Միևնույն ժամանակ, փորձագետներն ընդգծում են, որ այդ ժամկետները կարող են աճել այն դեպքում, եթե պատվաստումների, համաճարակաբանական հսկողության և վարակի տարածման գլոբալ զսպման միջոցառումները բավարար արդյունավետ չլինեն։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ 5-10 տարվա ընթացքում շատ հավանական է, որ անհրաժեշտ լինի պահպանել կոլեկտիվ իմունիտետը պատվաստանյութերի և խթանիչների միջոցով, ինչպես նաև կիրառել այլ միջոցներ (թեստավորում, օդափոխություն, հիվանդների մեկուսացում և այլն)` հիվանդության տարածումը վերահսկելու համար:
Գիտնականները նաև նշել են, որ Մեծ Բրիտանիայում, եվրոպական այլ երկրների համեմատությամբ, COVID-19-ով հիվանդացության հետ կապված իրավիճակը կայունացել է երկրի բնակչության պատվաստումների շնորհիվ։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին