Ես բացառում եմ Տիգրանաշենի վերադարձը, ուղղակի բացառում եմ. Ֆիրդուսի Զաքարյան
Ես բացառում եմ Տիգրանաշենի վերադարձը, ուղղակի բացառում եմ. Տիգրանաշենը 19 քառակուսի կիլոմետրանոց տարածք է, Արծվաշենը 40 քառակուսի կիլոմետր տարածք է: Ես համոզված եմ, որն դրանք փոխանակման համատեքստում կլուծվեն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, քվեարկությունից հետո NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արարատի համայնքապետի թեկնածու նախկին ՀՀԿ-ական Ֆիրդուս Զաքարյանը, ով գլխավորում է «Կայունություն» կուսակցության ցուցակը:
«Տիգրանաշենը ռազմավարական նշանակություն ունի մեզ համար, Սյունիքի ճանապարհը գնում է այդտեղով, ո՞նց կարելի է դա տալ: Բանակցությունների միջոցով դա կլուծվի: Ինչ վերաբերում է Երասխին, այստեղ լինում են կրակոցներ: Այստեղ լուծումներ կան»,-ասաց նա:
Զաքարյանը հիշեցրեց, որ դեռ 1993-ին ինքը լինելով Երասխի ղեկավարը, հանդիպել է Ադրբեջանի Սադարակ բնակավայրի ղեկավարի հետ եւ պյմանավորվել, որ կասեցնեն կրակոցները, որ գյուղացիները կարողանան աշխատել. «Ես համոզված եմ, որ այն կողմում էլ շահագրգիռ չեն, որ կրակեն: Դա խանգարելու է երկու կողմին»,-ընդգծեց թեկնածուն:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին