Ֆրանսիական կործանիչների գնումը չի դիտարկվում որպես F-35-ի առաջիկա գործարքի այլընտրանք. ԱՄԷ
Rafale ֆրանսիական կործանիչների գնումը կհամալրի ամերիկյան F-35 կործանիչներ ձեռքբերելու մասին պլանավորած գործարքը, հաղորդում է Reuters-ը:
ԱՄԷ-ն պատվիրել է Dassault Aviation-ի արտադրության Rafales 80 կործանիչներ եւ Airbus Helicopters-ի արտադրության 12 Caracal ռազմական ուղղաթիռներ 17 միլիարդ եվրո ընդհանուր արժողությամբ:
ԱՄԷ-ի Օդուժի ու ՀՕՊ համակարգերի հրամանատար գեներալ մայոր Իբրահիմ Նասեր Ալ Ալավին հայտարարել է, որ Rafale ինքնաթիռները կփոխարինեն Mirage 2000-ը՝ հավելելով, որ այդ գործարքը դիտարկվում է որպես F-35-ի շուրջ առաջիկա գործարքի լրացում:
ԱՄԷ-ին Lockheed Martin-ի արտադրության F-35 50 մարտական ինքնաթիռների վաճառքը հետաձգվել է Չինաստանի հետ Աբու Դաբիի հարաբերությունների վերաբերյալ Վաշինգտոնի մտահոգության ֆոնին, որը սրվել է նաեւ չինական Huawei ընկերության 5G տեխնոլոգիայի կիրառմամբ:
Անցած ամիս ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է իրականացնել վաճառքը, սակայն պետք է լինի «Էմիրատների պարտավորությունների» հստակ հասկացողություն:
Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ն համաձայնություն էր տվել վաճառել ինքնաթիռները, երբ նախորդ տարի ԱՄԷ-ն կարգավորել էր հարաբերություններն Իսրայելի հետ: Նախագահ Ջո Բայդենի վարչակազմն այս տարի հայտարարել է, որ կշարունակի վաճառքը:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին