Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր Կամենդատյան
Հասարակություն

Շուտով հայատառ գրելու համար էլ են «ԲԼՈԿ» անելու

«Վերահսկման որևէ գործառույթ գոյություն չունի։ Եթե համաշխարհային, միջազգային որևէ կազմակերպության կողմից անձը ճանաչված է որպես տեռորիստ ու դու դա ֆեյսբուք ես տանում, դա արդեն պրոբլեմ է։ Չի կարելի ասել հենց ֆեյսբուքն է «բլոկ» անում։ Տեռորիստների համաշխարհային ճանաչման ցուցակներ կան, ու եթե մարդը ընդգրկված է դրանց մեջ, այստեղից ոչինչ չես կարող անել»։  Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց կիբերանվտանգության մասնագետ, «Դիջիֆենս» ընկերության տնօրեն Արթուր Մարտիրոսյանը՝ անդրադառնալով թեմային, որ ֆեյսբուքում «բլոկվում» են բոլոր նրանց էջերը, որոնք տարածում են Մոնթեի, Նժդեհի նկարները, կամ ասենք ,պարզապես նրանց վերաբերյալ գրառումներ են կատարում։

«Ջնջում են մեր պատմությունը, ուղղակի ռետինը վերցրել ու ջնջում են։ Ջնջում են հերոսներին, ում չեն կարողանում, դարձնում են ահաբեկիչ։ Շուտով երևի հայատառ գրելու համար էլ են բլոկ անելու»,- գրում են ֆեյսբուքյան օգտատերերը, որոնք ֆլեշմոբ են կազմակերպել ու շարունակում են տարածել Մոնթեի, Նժդեհի լուսանկարները՝ անկախ նրանից, թե իրենց էջը դրանից հետո կարգելափակվի, թե ոչ։

«Ադրբեջանցիները հենց իրենք, բնականաբար, համաշխարհային ցանցի մասով չեն կարող ինչ-որ բան անել, բայց, իհարկե, կարող են այնպես անել, որ ուշադրություն դարձվի, ենթադրենք կարող են «ռիփորթ» տան։ Կարող են «ուղղորդեն» , բայց համացանցին ստիպել, որ այս կամ այն մարդու նկարը բլոկ արվի, բնականաբար, չեն կարող։ Ես տեղյակ չեմ, օրինակ, հիմա Նժդեհի անունը իմ նշած այդ միջազգային ցուցակներում արդյոք նշված է որպես տեռորիստ, թե ոչ։ Եթե նշված է, որևէ մեկը որևէ բան անել չի կարող։ Անել-չանելն էլ միայն արդեն ուշադրություն դարձնել-չդարձնելու հետ կարող է կապված լինել»,- ասաց Մարտիրոսյանը։

Նշենք նաև, որ օրերս «Ազատագրական շարժման» հանրահավաքներից մեկի ժամանակ 5165-ի առաջնորդ Կարին Տոնոյանը միտք էր հայտնել, թե երազում է այն օրվա մասին, երբ զենքը ձեռքին թուրք կսպանի։ Մենք այդ միտքը հրապարակման վերնագիր էինք ընտրել ու տարածել նաև ֆեյսբուքում, ինչից հետո կրկին «Ֆեյսբուքի» կողմից թիրախավորվել էինք։

«Միանշանակ է, որ նմանատիպ բաների համար ցանկացած ցանց էլ բլոկ է անելու։ Թե ինչու նախկինում այդպես չէր, որովհետև հիմա ամեն ինչ շատ արագ է զարգանում, «ՖԲ»-ում հայերեն էլ են կարդում, ժամանակին ինչ ասես կարելի էր անել, բայց նորից եմ ասում՝ շատ արագ է զարգանում էս ամենը։ Ոչ մեկ ամեն դեպքում չի կարող հստակ երաշխավորել, թե դա մարդ է անում, թե ինտելեկտով է արվում։ Երկուսն էլ կարող է լինել, բայց հստակ չենք կարող ասել, կրկնում են, քանի որ դրանք նաև արդեն ցանկի ներքին գաղտնիքներ են»,- ասաց Մարտիրոսյանը։