Արցախի նախագահը Մարտունիում մասնակցել է յոթ հրետանավորների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի բացմանը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 7-ին այցելել է Մարտունի քաղաք և շրջվարչակազմի պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել:
Արցախի նախագահի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման վերջում նախագահն իր առանձնահատուկ երախտագիտությունն է հայտնել ազատամարտիկ, Մարտունու պատվավոր քաղաքացի և բնակիչ Վարդան Խաչատրյանին` նրան նվիրելով «Նիվա» մակնիշի ավտոմեքենա:
Վերջինս, լինելով Արցախյան առաջին պատերազմի զինհաշմանդամ, 2020թ.-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ մշտապես եղել է առաջնագծում, հերոսաբար կատարել իրեն վստահված պարտականությունները:
Այցի ընթացքում նախագահ Հարությունյանը նաև մասնակցել է շրջանի յոթ հրետանավորների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի բացման արարողությանը: Նա անգնահատելի է համարել հայրենիքի հերոս զավակների նվիրումն ու սխրանքը` նրանց հետմահու շնորհելով «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշան։Շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանի ուղեկցությամբ երկրի ղեկավարը եղել է նաև Մարտունի քաղաքում կառուցվող բազմաբնակարան թաղամասում, ծանոթացել աշխատանքների ընթացքին:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին