Իրանա-ադրբեջանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել. 1 մարդ սպանվել է, 4-ը փախել են Իրան
Իրանա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով 1 մարդ է մահացել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ջալիլաբադի շրջանի Սարխանլի գյուղի մերձակա «Գոյթափա» սահմանապահ ջոկատի պատասխանատվության գոտում նկատվել են Իրանից Ադրբեջան շարժվող 5 անհայտ անձինք: Սահմանախախտները զենք եւ գիշերային տեսողության սարքեր են ունեցել:
Նրանք չեն ենթարկվել «կանգ առ» հրամանին եւ կրակ են բացել սահմանապահների ուղղությամբ: Փոխհրաձգության ընթացքում սահմանախախտներից մեկը՝ Ադրբեջանի քաղաքացի, 1992թ. ծնված Գուրբանով Մազահիր Սահիլ օղլին, ով եղել է հետախուզման մեջ, վիրավորվել և հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Մյուս սահմանախախտները, օգտվելով մթից ու խիտ անտառածածկ տարածքից, փախել են Իրան։
Զննության ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ թմրանյութ:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին