Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»
Այսօր Սուրբ առաքյալներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրն էՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Ուժեղ Հայաստանը» միջազգային և խորհրդարանական հարթակներում շարունակել է պայքարը՝ ընդդեմ ալիևյան սահմանադրությանԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը ՏԻՄ ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման վերաբերյալԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՈՉ են ասում ալիևյան սահմանադրությանըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԽայտառակ վիճակ է ՀԷՑ-ում. ունենք հոսանքազրկումների 65 տոկոսանոց աճ․ ԿարապետյանԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՍամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր ապօրինի զրկված է ազատությունից․ Արամ ՎարդևանյանՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականում
Հասարակություն

Ինչ հանգամանքներում է զոհվել ժամկետային Գոռ Մարտիրոսյանը

Օրերս Արցախի պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, որ չպարզված հանգամանքներում զոհվել է ժամկետային զինծառայող Գոռ Մարտիրոսյանը՝ նշելով, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
 
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը տեղեկացրեց, որ դեպքը տեղի է ունեցել Շուշիի «Նոյան Տապան» կոչվող նախկին հյուրանոցի մոտակայքում, և ժամկետային զինծառայող Գոռ Մարտիրոսյանը զոհվել է հակառակորդի կրակոցից․ «2 ընկերները դիրքից մի քիչ հեռացել են, որտեղ չհսկվող տարածք է՝ Շուշիի տակը, նախկին «Նոյան տապան» հյուրանոցի մոտակայքում։ Այնտեղ հակառակորդի կողմից շարժ են նկատել։ Գոռ Մարտիրոսյանի ընկերն առաջարկել է վերադառնալ դիրքեր, սակայն Գոռը հրաժարվել է։ Ընկերը հետ է վերադարձել դիրքեր, իսկ Գոռ Մարտիրոսյանը մնացել է»։ 

Վարդան Թադևոսյանը հավելեց, որ դեռևս հայտնի չէ, թե որ կողմն է առաջինը կրակել, բայց Գոռը մահացել է գլխին ստացած հարզենային վիրավորումից, մինչդեռ հակառակորդի կողմից զոհեր չեն եղել․ «Կամ բավական մոտ տարածությունից են կրակել Ադրբեջանի զինծառայողները, կամ դիպուկահարի կրակոցից է մահացել։ Ադրբեջանի զինծառայողները ներխուժել են այդ մշտական չեզոք տարածք, իրենց հայտնվելն այդտեղ անակնկալ էր, որովհետև Ադրբեջանի ԶՈւ դիրքն այդ տարածքից բավական հեռու է և այդ դիրքից իրենք չեն իջնում»։ 

ՔԿ մամուլի խոսնակի հաղորդմամբ՝ դեպքի հանգամանքներով քրեական գործ է հարուցվել՝ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետերով, այսինքն՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով կատարված սպանության հատկանիշներով։  

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրության՝ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 5-ին ժամը 21:20-ի սահմաններում ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում։