Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ Դանիելյան Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»
Եթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր վախճանը. Աննա Կոստանյան«Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ինՔննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ ԴանիելյանԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. Գագիկ Ծառուկյան Քաջարանի հանքավայրի փոշեճնշիչ թնդանոթները` գործողության մեջԱվետիք Չալաբյանի ուղերրձը «Արմավիր» ՔԿՀ-իցՆարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված էՄեր երկրում ազատության և իրական խաղաղության համար պայքարող մարդիկ, ցավոք սրտի, հալածվում են. Ցոլակ ԱկոպյանՆավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՉինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՆիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան ««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան
Հասարակություն

Գերիների վերադարձի համար ամեն օր աշխատանք է տարվում, գերեվարման դեպքերը հետաքննվելու են. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ գերիների վերադարձի համար ամեն օր աշխատանք է արվում. գերեվարվելու հանգամանքներիը պարզելու համար հետաքննություն տարվել է, տարվում է և տարվելու է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:

«Հայաստան» խմբակցությունից Էլինար Վարդանյանը հիշեցրեց, որ վարչապետ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ ասել է, որ բոլոր գերիներն իր համար հարազատ են և պատրաստ է իր որդուն հանձնել գերիների փոխարեն, հետո ասել է, թե գերիները կներեն, եթե ևս 2 ամիս մնան գերու կարգավիճակում, հետո ասել, որ պետք է քննել գերի ընկնելու հանգամանքները: Նա հետաքրքրվեց, թե ինչպիսին է Փաշինյանի դիրքորոշումը գերիների վերաբերյալ:

Վարչապետն էլ արձագանքեց. «Ես այսօր էլ եմ պատրաստ իմ որդուն հանձնել գերիների վերադարձի դիմաց: Դեռ նախընտրական քարոզարշավի ընթացքում նաև միջնորդել եմ, որ ձեր քաղաքական ուժերն այդ հարցում որոշակի գործնական աջակցություն ցուցաբերեն, և հիմա էլ եմ առաջարկում: Այդ առաջարկն այն ժամանակ պաշտոնական, ոչ պաշտոնական խողովակով արել ենք ադրբեջանական կողմին, որը, ցավոք, արձագանք չի գտել»,-ասաց Փաշինյանն ու վստահեցրեց, որ դա որ պահին արձագանք կգտնի, ուժի մեջ է:

Նա վերահաստատեց նաև, որ գերեվարման ամեն դեպք պետք է հետաքննվի, զարմացավ, թե ինչն է այդտեղ զարմանալի: Կլինեն գերեվարման դեպքեր, որտեղ կոնկրետ քրեաիրավական հետևանք չի լինի, կլինեն գերեվարման դեպքեր, որտեղ քրեաիրավական հետևանքներ կլինեն: Դիմելով ընդդիմադիր պատգամավորին՝ վարչապետն ասաց. «Եթե ձեզ այդ իրավիճակներն այդպիսի տոնայնությամբ հետաքրքիր են նրա համար, որ այստեղ-այնտեղ ասեք, որ վերևից հրաման են տվել, որ հայրենիքը չպաշտպանեն, չկրակեն, գերի հանձնվեն, գերեվարված ադրբեջանցիներին բաց թողնեն: Եթե եղել է նման հրաման, նման հրաման տված մարդիկ կդատվեն, բայց այդ ամեն ինչը բացարձակ իրականության հետ կապ չունի:

Մենք պարզ բան ենք ասում, որ զինվորականն ունի պարտականություններ և իրավունքներ, ինչպես մեզնից յուրաքանչյուրը: Զենքը տրվում է զինվորականին՝ ի պատասխանատվություն, զենք կորցնելը քրեական պատասխանատվություն է ենթադրում: Իմ ասած ամեն ինչն ուժի մեջ է. մենք հայտարարել ենք, հայտարարում ենք, որ ամեն օր աշխատանք է արվում՝ գերիների վերադարձի համար, բայց դա չի նշանակում, որ վերադարձան, հետաքննություն չի արվելու, իհարկե արվել է, արվում է և արվելու է»:

Փաշինյանը վստահեցրեց նաև, որ գերիների ծնողների հետ տասնյակ անգամներ հանդիպել է: Վարդանյանը հետաքրքրվեց, թե նոյեմբերի 9-ից հետո Փաշինյանը ո՞րտեղ է եղել: Վարչապետն արձագանքեց, որ նոյեմբերի 9-ից առաջ էլ, հետո էլ իր պաշտոնավարման դիրքերում է եղել և ոչ մի վայրկյան դրանից չի կտրվել: «ՀՀ-ում էի, իմ ենթակայության տակ գտնվող ինստիտուտներում էի: Իսկ, թե ում հետ կհանդիպեմ, ում հետ չեմ հանդիպի, իմ որոշումն է»,-ասաց նա: