Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան
Տնտեսություն

Նվազագույն սպառողական զամբյուղը մինչև տարեվերջ կդառնա մոտ 73 000 դրամ, ինչը 2-ից ավելի անգամ գերազանցում է նպաստի միջին չափը. ինչպե՞ս եք զսպելու խորացող աղքատությունը. պատգամավորը՝ նախարարին

2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները ցույց տվեցին, որ առանձնապես նոր լուծումներ չկան նաև հաջորդ տարվա համար. կրճատվելու են զբաղվածության ծրագրերը, չեն ավելանալու նպաստներն ու թոշակները, գնաճն ավելի բարձր տեմպ ունի, քան մարդկանց եկամուտների ավելացումն է, մարդկանց իրական եկամուտները նվազում են, չկան դրական սպասումներ հաջորդ տարվա բյուջեում, ինչը բերում է նաև աղքատության ցուցանիշների խորացման: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

Նա աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանից հետաքրքրվեց, թե նախարարությունն ինչ հատուկ միջոցներ է նախաձեռնել, որ զսպի խորացող աղքատությունը՝ հատկապես խոցելի խմբերի մոտ և բնակավայրերում:

Մկրտչյանը պատասխանեց, որ կոնկրետ թիրախային խմբերի և՛ նպաստների, և՛ նվազագույն կենսաթոշակի, և՛ հաշմանդամության նպաստների բարձրացումներ լինելու են: Ինչ վերաբերում է գնաճին, նախարարն ընդգծեց, որ նախարարությունն այդ հարցով ուղիղ գործիքակազմ չունի, բայց տարբեր ծրագրեր է մշակում:

Պատգամավորն արձագանքեց, թե կոնկրետ թվերն այլ պատկեր են ցույց տալիս. օրինակ՝ զբաղվածության պետական ծրագրերի ֆինանսավորումը 2.1 մլրդ դրամից դարձել է 1.5 մլրդ դրամ:

 

«Հիմնական կենսաթոշակի չափը չի բարձրացել, չի բարձրանալու, անապահովության նպաստի չափը չի բարձրանալու: Նվազագույն սպառողական զամբյուղը տարվա կեսին 70 500 դրամ էր, մինչև տարեվերջ կդառնա մոտ 72 000-73 000 դրամ, ինչը 2-ից ավելի անգամ գերազանցում է նպաստի միջին չափը»,-ասաց նա:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հայտարարեց՝ իրենք ծայրահեղ աղքատությունը պետք է վերացնեն: «2023-ից ներդրվելու է անապահովության գնահատման նոր համակարգ: Մենք պետք է քաղաքացիներին ոչ թե սոցիալական աջակցություն տանք, այլ կարիքի գնահատման հիման վրա ծառայություններ մատուցենք, որը կմեղմի նրանց աղքատությունը»,-ասաց նախարարը: