Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր Կամենդատյան
Հասարակություն

Հայաստանն արդեն արտադրում է «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութ․ մոտ ժամանակում այն առկա կլինի պոլիկլինիկաներում

Դեկտեմբերի 6-ին Հայաստանի դեղարդյունաբերության առաջատար «ԼԻԿՎՈՐ» ընկերությունում կայացել է  Հայաստանի Հանրապետությունում «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրության մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսը։

Ասուլիսի բանախոսներն էին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և  «ԼԻԿՎՈՐ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթևոսյանը։ Նախքան ասուլիսը նախարարները ընկերության տնօրենի հետ միասին շրջայց են կատարել և ծանոթացել ընկերության արտադրական պրոցեսներին ու հզորություններին։

Ասուլիսի մեկնարկին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է․ «Մենք բավականին երկար ճանապարհ ենք անցել դեղարդյունաբերության ոլորտում որակի ամենաբարձր չափանիշներին համապատասխանող «ԼԻԿՎՈՐ» հայկական ընկերության և մեր ռուս գործընկերների հետ, որպեսզի այսօր ունենանք Հայաստանում արտադրված, որակի բոլոր չափանիշներին համապատասխանող պատրաստի արտադրանք, որը պատրաստ է մտնել շուկա։ Այժմ նաև բանակցություններ են ընթանում արտահանման հնարավոր ուղղությունների հստակեցման շուրջ»։ Նա հավելել է, որ նախորդ շաբաթ Կառավարության հնգամյա ծրագրում հրապարակվել է արդյունաբերության հինգ գերակա ոլորտների ցանկը, որոնցից մեկը դեղագործությունն է։ Նա ընդգծել է, որ նախարարության գործունեության կիզակետում լինելու է դեղագործական ոլորտի զարգացումը՝ նման դեղագործական ընկերությունների հետ խորը համագործակցության շնորհիվ։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր խոսքում նշել է․ ««Սպուտնիկ» պատվաստանյութի երկու դեղաչափը ստանալուց 6 ամիս անց քաղաքացիները կստանան «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի խթանիչ (բուստեր) դեղաչափը: Ինչպես մյուս պատվաստանյութերի դեպքում, այնպես էլ այս դեպքում, պետությունը կգնի պատվաստանյութը, և քաղաքացիները դա կստանան անվճար: Առաջիկա, շատ մոտ ժամկետներում պետությունը կիրականացնի գնման գործընթացները, և այն առկա կլինի պոլիկլինիկաներում: Այս պատվաստանյութը միանշանակ լինելու է մեր տեսականու մեջ: Եվ մեր քաղաքացիները հենց երրորդ՝ խթանիչ դեղաչափի համար կարող են դիմել և ստանալ «Սպուտնիկ Լայթ» տարբերակը»։

«ԼԻԿՎՈՐ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթևոսյանը, ամփոփոլով ասուլիսը, ասել է․ «Հայաստանում «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրությունը կարևոր հաջողություն է թե՛ մեր ընկերության, թե՛ երկրի համար։ Ընկերությունը տիրապետում է 3 GMP հավաստագրերի՝ առաջին Ազգային, առաջին Եվրասիական և միջազգային PIC/S։ «ԼԻԿՎՈՐ»-ի դեղամիջոցների 70%-ը արտահանվում է Եվրասիայի, Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրներ։ Հարկ եմ համարում շեշտել, որ մեր ընկերությունն իրականացնում է պատվաստանյութի լիարժեք արտադրություն՝ վերամշակելով ռուսական կողմից ստացված սուբստրատը և ապահովելով արդեն պատրաստի արտադրանքի հատուկ սառնարանային պայմաններում պահպանումը»։