Հայ կանայք հզոր ուժ են, եթե նրանց ժամանակին և տեղին տրվում է հնարավորություն. Նարինե Մանուկյան
Երեկ մեր ամենակարևոր ու առանցքային ծրագրերից մեկն էլ հաջողությամբ ավարտին հասցրեցինք:
Արարատի մարզում` ՄԱԿի Բնակչության Հիմնադրամի հետ 8 հաշմանդամություն ունեցող երեխաների մայրեր ստացան մասնագիտություն և գույք` աշխատելու համար:
Սա այս տարվա կարևորագույն համագործակցություններից մեկն էր, որով հպարտանում ենք ու լիահույս ենք, որ կշարունակենք միասին աշխատել` ի բարօրություն հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքների և կանանց ներուժի հզորացման նպատակով:
Աշխատող, արարող, չկանգնող ու զարգացող կինը ընտանիքի հենասյունն է, որակով սերունդ դաստիարակողն ու իր կողակցին սատարողը:
Մեր առաքելությունը կանանց կրթելն է, փակուղուց դուրս բերելը:
Աշխատանքը կառուցում է մարդուն` դարձնելով պետքական և ինքնաբավ:
Հայ կանայք հզոր ուժ են, եթե նրանց ժամանակին և տեղին տրվում է հնարավորություն:
Շնորհակալ ենք այս հնարավորության համար!




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին