Մահացել է Շիրակի նախկին փոխմարզպետ Բորիս Ալեքսանովը
Մահացել է Շիրակի նախկին փոխմարզպետ, «Հանրապետական» կուսակցության Շիրակի մարզային կառույցի հիմնադիրներից մեկը՝ Բորիս Ալեքսանովը, հայտնում է Aravot.am-ը:
«Նա հին քաղաքական գործիչներից է։ Նա երկար ժամանակ եղել է «ՀՀԿ Գյումրի 3» շրջանային կազմակերպության խորհրդի նախագահը։ Կուսակցության Շիրակի մարզային կառույցից մեզ փոխանցեցին, որ նա մինչև օրս էլ ՀՀԿ անդամ էր, ակտիվ կուսակցական։
«Պարոն Ալեքսանովը վերջին շրջանում որոշակի առողջական խնդիրներ ունեցել էր, բայց կարգավորվել էր։ Մահն անսպասելի էր, մի քանի օր առաջ ենք շփվել իր հետ՝ կապված համագումարի հետ, որպես պատվիրակ՝ պիտի մասնակցեր համագումարին ու պատահաբար լսեցինք այս գույժը։ Նա Գյումրու կոլորիտային դեմքերից էր, մեր քաղաքում տարբերվող մարդ էր՝ իր տեսքով, ոճով, ուրույն ոճ ուներ»,-ասաց ՀՀԿ Գյումրի շրջանային կազմակերպության կազմակերպիչ-համակարգող, Գյումրու ավագանու անդամ Նարեկ Միրզոյանը»,- հայտնում է աղբյուրը։




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)