ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողներին
Այսօր, դեկտեմբերի 11-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Ռիգայի փողոցում բարձրահարկ շենքերից մեկի մոտ կրակոցներ են հնչել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպեր գծով տեղակալ Արթուր Զաքարյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։
Պարեկները դեպքի վայրը սահմանազատել են, և այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։ Տեղում աշխատում են նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։ Դեպքի վայրում հայտնաբերվել են 10-ից ավելի ինքնաձիգից արձակված-կրակված պարկուճ և Maybach մակնիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի հետքեր։ Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ ՔրՕրի երկու հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու, կրակողի ինքնությունն ու հանցագործության գործիք՝ ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցների հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյոք հիվանդանոցներում վիրավոր քաղաքացի տեղափոխե՞լ է, թե՞ ոչ։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)