Բաց տարածքներում դիմակ կրելու մասին նախարարի հրամանը կվիճարկվի դատարանում․ առաջին նիստը դեկտեմբերի 13-ին է
Փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԲԱՑ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԴԻՄԱԿ ԿՐԵԼՈՒ ՊԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ։
ՀՀ առողջապահության նախարարի 28.10.2021 թվականի N 81-Ն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանվել է, որ՝ «Բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է»:
Այս նորմատիվ դրույթը վիճարկում ենք ՀՀ վարչական դատարանում:
ՀՀ վարչական դատարանը՝ 5 դատավորի կազմով, 18.11.2021թ. որոշում է կայացրել գրավոր ընթացակարգից անցնել գործի քննության բանավոր ընթացակարգի և նշանակել է դատական նիստ 2021թ.-ի դեկտեմբերի 13-ին, ժամը 17:15-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23), թիվ 1 դատական նիստերի դահլիճում»,-նշել է նա:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին