«Եթե չփոխհատուցեն, ոչ մեկն էլ չի մնա գյուղում». Կառավարությունը 6 ամիս անց չի փոխհատուցել սահմանամերձ կութեցիների վնասը

Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Կութ գյուղից հունիսի 5-ից ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած 80 կովերի համար 6 ամիս անց ոչ մի փոխահատուցում չի տրվել, ոչ էլ կովերն են վերադարձվել: Այս մասին NEWS.am -ի հետ զրույցում Կութ գյուղի ղեկավար Սիմա Չիտչյանը:
Համայնքապետը նշում է, որ գյուղացիների համար դժվարին ժամանակաշրջան է, ոչ միայն ապրուստի միջոց անասուններից են զրկվել, այլ նաեւ արոտավայրերից եւ խոտհարքներից. «Ադրբեջանցիների այդ մասերում տեղակայվելուց հետո էլ չեն կարողանում գյուղացիները անասուններին տանեն արածեցնեն, կամ խոտհարքներից խոտը բերեն»:
Չիտչյանի խոսքով` 6 ամիս է, ինչ դիմել են Կառավարությանը այս հարցով, սակայն ոչ մի արձագանք չեն ստացել` ոչ դրական, ոչ բացասական:
«Ո΄չ ասել են` կփոխհատուցենք, ո΄չ էլ մերժել են, մինչեւ հիմա սպասում ենք: Դե եթե չփոխհատուցեն էլ գյուղացին էլ չի մնա գյուղում, մնա` ինչ անի, ինչով զբաղվի: Մեր գյուղում միակ զբաղմունքը անասնապահությունն է»,- հավելեց նա:
Նշենք, որ ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած 80 կովը պատկանում էին 5 ընտանիքի:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ից թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ է եկել՝ պատճառաբանելով, թե իր տարածքներն են եւ չի հեռանալու։ Գեղարքունիքի մարզում թշնամին առաջ է եկել Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին