Էլ չի ուզում վարչապետ լինել, ուզում է դառնալ նախագահ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Ինչպես երևում է, սահմանադրական փոփոխությունների ու մասնավորաբար նախագահական կառավարման անցնելու թեման առարկայանում է: Մենք ոչ մեկ անգամ տեղեկացրել ենք, որ այս հարցը գործող իշխանությունների համար շարունակում է մնալ օրակարգային:
Եվ ահա, «Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը որոշել է ստեղծել Սահմանադրության փոփոխությունները նախապատրաստող նոր հանձնաժողով: Ավելին, մեր աղբյուրները փոխանցում են, որ այդ հանձնաժողովի կազմը ձևավորելու հարցով նրա հանձնարարությամբ ինտենսիվ բանակցություններ են ընթանում ոչ միայն իրավաբանական համայնքի, այլև բացառապես իշխանամերձ քաղաքական ուժերի և հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ:
Մեր ունեցած տեղեկություններով, «պլան» է դրված հնարավորինս կարճ ժամկետում ունենալ փոփոխությունների նախագիծ, այդ թվում՝ օգտագործելով նախորդ հանձնաժողովի աշխատանքային առաջարկները, որպեսզի հնարավոր լինի մինչև 2022 թվականի վերջ անցկացնել նախագահական ընտրություններ: Փաստացի, ինչպես ոսկե ձկնիկի մասին հեքիաթում, Փաշինյանը այլևս չի ուզում վարչապետ լինել, հիմա էլ ուզում է դառնալ միահեծան նախագահ...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»