Փարիզի օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի կունենա Սենա գետի վրա և ափերին
Մարզահանդեսի մեկնարկը կտրվի հուլիսի 26-ին։ Բացման արարողությունն առաջին անգամ կանցկացվի ոչ թե մարզադաշտում, այլ գետի ափին, հենց գետի վրա։ Նախատեսվում է կազմակերպել 160 նավակների շքերթ, որոնք կտեղափոխեն մասնակից երկրների պատվիրակություններին:
Շքերթի երթուղու երկարությունը վեց կմ է: Գետի ափերին կտեղադրվեն հսկայական 80 հեռուստաէկրաններ։
Արարողությանը, որը կտևի ավելի քան երեք ժամ, ներկա կլինեն շուրջ 600 հազար հանդիսականներ: Նրանք միջոցառմանը կհետևեն կամուրջների վրայից և գետի ափերից։ Ափամերձ ստորին գոտիներում կտեղադրվեն ժամանակավոր տրիբունաներ:
33 –րդ ամառային օլիմպիական մարզահանդեսը Ֆրանսիայի մայրաքաղաքում կանցկացվի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Փարիզը խաղերն ընդունելու է երրորդ անգամ. 1900թ., 1924թ. և մեկ դար հետո ՝ 2024թ. :




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին