«Հրապարակ»․ Հետընտրական հերթական վեճը՝ Վեդիում
«Դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո Քաղպայմանագիրը բոլոր հնարավոր ձեւերով փորձում է Վեդիում իշխանությունը զավթել, այստեղ մասնակից երեք ուժերից եւ ոչ մեկը 50+1 ձայն չի ստացել, առաջատարը հզոր համայնքն է, սակայն ՔՊ-ն ջանում էր Արամ Զավենիչի «Հանրապետության» հետ կոալիցիա կազմել: Մենք քանիցս անդրադարձել ենք, տեղեկացնելով, որ Զավենիչի թեկնածուն` Գագիկ Հակոբյանը՝ Գոջ մականունով, երկու ոտքը դրել է մի կոշիկի մեջ եւ հավատրիմ մնացել նախընտրական երդմանը, որ որեւէ ուժի հետ կոալիցիա չի կազմի:
Վեդիում իշխանությունը բոլոր գործիքները կիրառել է, որպեսզի կոտրի նրա դիմադրությունը` անգամ պատրաստակամություն են հայտնել Գոջին զիջել համայնքի ղեկավարի պաշտոնը, փոխարենը իրենց վերցնել տեղակալների, մի քանի համայնքապետերի պաշտոն, սակայն ապարդյուն: Կրքերն այնքան են լարվել, որ նախօրեին Արամ Զավենիչի ընկերոջ` Վեդի Ալկո գործարանի սեփականատեր Մանվել Ղազարյանի որդիները, որոնք աջակցել են Գոջին, առաջին օրվանից մասնակցել ընտրարշավին, ընդհարում են ունեցել թեկնածուի հետ: Պահանջել են վերադարձնել ծախսած գումարները, եթե չի միանում ՔՊ-ին:
Մեզ ասացին, որ խոսքը մոտ 14 միլիոն դրամի մասին է, սակայն Գոջն ասել է, որ այդ գումարը ծախսել են թիմի, ոչ թե իր կարիքների համար, կողմերի միջեւ վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով, Վեդի Ալկոյի գործարանի տարածքում քաշքշուկ է սկսվել, թեկնածուին ծեծել են: Չնայած կողմերից ոչ մեկը բողոք չի ներկայացրել, սակայն մեզ ասացին, որ ոստիկանները Գոջին հրավիրել են ոստիկանություն` բացատրություն տալու, ապա բաց են թողել, որ աղմուկ չբարձրանա:
Սա եղել է վերջին կաթիլը, եւ երբ ՔՊ-ականներն ու Արամ Սարգսյանը հասկացել են, որ հնարավոր չէ կոալիցիա կազմել, եկել են պայմանավորվածության եւ Գոջին էլ ստիպել են, որ մանդատներից հրաժարվելու դիմում ներկայացնեն եւ Վեդիում նոր ընտրություններ անցկացնեն»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Մի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ Կարապետյան
Իշխանությունները քաղաքական հետապնդումների նոր ալիք են սկսում. Արեգ Սավգուլյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)